«Ժողովուրդ». Ինչպես է Կարեն Անդրեասյանը կիրակի գիշերը, հասկացել, որ պետք է հեռանա ու պատրաստել է հրաժարականի իր տեքստը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, երբ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը կիրակի՝ գիշերը, հասկացել է, որ պետք է հեռանա, պատրաստել է հրաժարականի իր տեքստը: Մինչև հրապարակելը՝ նա գիշերը հաղորդագրություններ է ուղարկել մի շարք դատավորների և ՍՄՍ-ով շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար։ Իսկ արդեն առավոտ կանուխ՝ դեռ աշխատանքային ժամը չսկսված, միանգամից հրապարակել է իր հրաժարականի տեքստն ու հրաժեշտ տվել բաղձալի պաշտոնին:
Թեև նրան ևս, ըստ ամենայնի, կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը զանգահարել և «գիշերային շնորհակալություն» է հայտնել համատեղ աշխատանքի համար»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը