Բռնшպետները երբեք քաղբшնտարկյալներին ազատ չեն արձակում սեփական կամքով, պետք է ճնշում գործադրել
The Armenian Report-ի հրապարակած տեսանյութում հայտնի անձինք՝ մարդու իրավունքների պաշտպաններ, ակտիվիստներ, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ խոսում են COP29-ը հյուրընկալող Ադրբեջանի մասին և բարձրաձայնում այն խախտումների մասին, որն իրեն թույլ է տալիս այդ երկիրը: Նրանք պահանջում են ճնշում գործադրել էթնիկ զտում իրականացրած և քաղբանտարկյալներ ունեցող երկրի նկատմամբ:
Բանախոսների թվում են Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը, մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ջարեդ Գենսերը, Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, ադրբեջանցի վտարանդի լրագրող և բլոգեր Մահամադ Միրզալին, հրատարակիչ և գրող Դելե Օլոջեդեն և այլք: Ստորև ներկայացվում են որոշ հատվածներ նրանց խոսքերից.
Մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ջարեդ Գենսեր. «Մենք բոլորս՝ որպես աշխարհի քաղաքացիներ, պետք է մեր ուշադրությունն ուղղենք Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումների վրա, որոնք իրականացվել են ոչ միայն Արցախի/Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ՝ էթնիկ զտումների տեսքով, այլ նաև՝ Ադրբեջանում հայ և ադրբեջանցի քաղբանտարկյալների շարունակական բանտարկության առումով: Կասկած չկա, որ Իլհամ Ալիևը բռնապետ է։ ՄԱԿ-ի կողմից իսկապես ողբալի որոշում էր թույլ տալ Բաքվին և Ալիևին ընդունելու COP29 գագաթնաժողովը: ...Մենք պետք է հասկանաք, թե որոնք են աշխարհին հասանելի քաղաքական բոլոր տարբերակները՝ Ալիևի վրա տարբեր տեսակի ճնշումներ գործադրելու համար: Բռնապետները երբեք քաղբանտարկյալներին ազատ չեն արձակում սեփական կամքով։ Նրանք դա անում են միայն այն ժամանակ, երբ ստիպված են լինում, երբ գիտակցում են, որ բախվելու են բացասական հետևանքների, եթե դա չանեն: Ուստի, մեր բոլորիս պարտականությունն է, ինչ դերակատարում էլ որ ունենանք, անել այն, ինչ կարող ենք՝ ճնշում գործադրելու Ալիևի վրա, ինչը կստիպի նրան փոխելու ուղղությունը»:
Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ Բարոնուհի Քերոլայն Քոքս. «Մենք գիտենք, որ Ադրբեջանն ապօրինաբար գերի է պահում շատ հայերի։ Նրանք ոչ մի հանցագործություն չեն կատարել, և կան Ղարաբաղից շատ հայտնի առաջնորդներ, որոնք ներկայումս Ադրբեջանում ճաղերի հետևում են, և դա մտահոգվելու շատ լուրջ պատճառ է։ Ես հույս ունեմ, որ միջազգային հանրությունը կարող է մի փոքր ավելի մեծ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ազատ արձակելու այն մարդկանց, որոնց նա անօրինաբար պահում է գերության մեջ և, ակնհայտորեն, մեծ տառապանք է պատճառում»։
Ադրբեջանցի վտարանդի լրագրող և բլոգեր Մահամադ Միրզալի. «Ամոթալի է, որ եվրոպացի գործիչները շարունակում են գազ ստանալու դիմաց գործակցել Ադրբեջանի հետ և նրան համարել հուսալի գործընկեր: Ամոթանլի է, երբ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը սեղմում է Ալիևի ձեռքը, այն պարագայում, երբ Եվրոպայից Ադրբեջանին ուղղված մարդու իրավունքների հարգման բազմաթիվ կոչեր են հնչում: Շատ եվրոպացի առաջնորդներ, ինչպես օրինակ, Շառլ Միշելը, շնորհավորում է Ալիևին: Ինչո՞ւ է շնորհավորում. որ ավելի քան 300 ադրբեջանցի և բազմաթիվ հայ քաղբանտարկյալներ են պահո՞ւմ: Միշելը խոսում է այն մասին, թե ինչ է անում Ռուսաստանը Ուկրաինայում, մինչդեռ լռում է Ադրբեջանի բռնարարքների մասին»:
Հարակից հրապարակումներ`
- COP29-ի ընթացքում Բաքվում գտնվողները կարող են պահանջել այցելել հայ պատանդներին և կոչ անել ազատ արձակել նրանց. Ռուբեն Վարդանյանի որդի
- Բաքվում COP 29-ի անցկացումը համաշխարհային քաղաքականության տապալումն է. Մարգարիտա Քարամյան
- Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում
- «Ադրբեջանը՝ COP29-ը հյուրընկալող հանցավոր պետություն». Արտակ Բեգլարյանի հարցազրույցը Ֆիգարոյին
- COP 29-ի շրջանակներում Ադրբեջանի նկատմամբ ռազմագերիների հարցով ուղղակի և անուղղակի ճնշումների գործադրումն առավել արդյունավետ է. Աբրահամյան
- «Ժամանակի իզուր վատնում». համաշխարհային առաջնորդները հրաժարվում են մասնակցել Բաքվի COP29-ին
- Ադրբեջանական հռետորաբանությունը COP29-ին ընդառաջ բավականին սրվել է. Տիգրան Աբրահամյան
- Ադրբեջանն ավտnրիտար երկիր է, չեմ մասնակցի Բաքվում COP-29-ի. Թունբերգ
- Կոչ. COP29-ին ընդառաջ և ընթացքում հատուկ կարևորությամբ արծարծել արցախահայության նկատմամբ շարունակվող անարդարության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան