Եվգենի Պետրոսյանը՝ չելյաբինսկցի տրակտորիստ Նվեր Պետրոսյանի հետ ազգակցական կապերի մասին
Ռուս կատակերգու և հեռուստահաղորդավար Եվգենի Պետրոսյանը հատուկ ուղերձ է ձայնագրել Ժողովրդական երրորդ մրցանակի հյուրերին և 74.RU-ի հերոս՝ տրակտորիստ Նվեր Պետրոսյանին, որը Ունիվերսիտսկի ամբարտակում ջրհեղեղի ժամանակ հետիոտներին տեղափոխել է հսկայական ջրափոսով։
Այս ուղերձը ցուցադրվել է երեքշաբթի, նոյեմբերի 19-ին, մրցանակաբաշխության ժամանակ։ Ընկերները կատակում են, որ Նվերը հանրաճանաչ արտիստի եղբոր որդին է։
Եվգենի Պետրոսյանը պարզաբանել է ընտանեկան կապերի մասին խոսակցությունները։
«Բարև, Չելյաբինսկ: Ողջունում եմ ձեզ»,- ներկաներին դիմել է Եվգենի Պետրոսյանը և հավելեց.«Երբեմն ինձ հարցնում էին, թե ես և Նվերն արդյոք ազգակցական կապ ունենք: Չէ, մենք ազգական չենք, մենք ուղղակի անվանակից ենք։ Բայց հարցը դա չէ: Փաստն այն է, որ ես ուզում եմ ողջ սրտով ողջունել այս զարմանահրաշ մարդուն՝ Նվեր Պետրոսյանին, քանի որ նա ապրում է իր հոգում պահելով Աստծուն։ Երբ մարդն օգնում է մարդկանց նման դժվարին պահին, նշանակում է, որ շրջապատին վերաբերվում է դրական հույզերով՝ հոգում ունենալով Աստծուն։ Որքան է այն այսօր արժեքավոր։ Ես շատ ուրախ և հպարտ եմ, որ այդպիսի մարդ կա։ Աստված քեզ երջանկություն տա, Աստված օրհնի քեզ»:
Նվերը հայտնի դարձավ Ունիվերսիտսկի ամբարտակում փետրվարյան ջրհեղեղից հետո։ Այդ ժամանակ և՛ մայթերը, և՛ ճանապարհը լցվել էին ջրով, ուստի ցրտին հետիոտները ստիպված էին անցնել խորը ջրափոսերի միջով։ Տրակտորիստը չի կարողացել անտարբերությամբ հետևել դրան և սկսել է մարդկանց տեղափոխել։ Նա ինքն իր արարքում ոչ մի արտառոց բան չի տեսնում։
«Առավոտ շուտ եկա աշխատանքի, մայթ մաքրելու, տեսա՝ երեխաներ, մարդիկ ջրի վրա կանգնած են։ Ցուրտ էր, համարյա 35 աստիճան»,- հիշեց Նվեր Պետրոսյանը. «Ես էլ երեխաներ ու թոռներ ունեմ։ Ցանկացած մարդ պետք է օգնի։
Նա բացել է դռներն ու ասել. «Եկեք, երեխաներ, եկեք բարձացեք տրակտորի կովշի մեջ», «Ժողովո՛ւրդ, եկեք բարձրացեք կովշի մեջ։ Իմ խցիկը փոքր է, բայց կովշը մեծ է։ Գրեթե մեկ ժամ ջրափոսի միջով մարդկանց տանում էի այս ու այն կողմ»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան