Բազմամիլիարդանոց ռազմական գնումներ կատարող Ադրբեջանը կրկին դժգոհություն է հայտնել Ֆրանսիային
Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Բաքվում Ֆրանսիայի դեսպան Անն Բոյոնին։ Այդ մասին հայտնում է այդ երկրի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանը դեսպանին հայտնել են ՄԱԿ-ի հեղինակավոր միջոցառումը, որն անցկացվում է Բաքվում, բոյկոտելու կոչերի անընդունելիությունը, որ բազմաթիվ պետությունների ղեկավարների կոչ է արվել դրան մասնակցելուց զերծ մնալու, ինչպես նաև Ֆրանսիայի ջանքերով Եվրախորհրդարանի՝ COP-29-ի մեկնարկին ընդունած բանաձևի առնչությամբ, որում նախագահությունը քննադատում է Ադրբեջանին։
Ֆրանսիայի դեսպանին նաև ասվել է, որ Ֆրանսիայի կողմից Հայաստանի զինումը վտանգում է Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացին։
Հիշեցնենք, որ սպառազինության անթուլատրելիության մասին է խոսում մի պետություն, որը 2020 թվականին Արցախի դեմ ռազմական ագրեսիայից, այնուհետև Հայաստանի սահմաններին ռազմական գործողություններ իրականացնելուց հետո բազմամիլիարդանոց սպառազինման գնումներ է արել, որի մի մասը ներկայում ինտենսիվորեն տեղափոխում է Նախիջևան։
Հարակից հրապարակումներ`
- Բոյկոտել COP29-ի անցկացումն Ադրբեջանում, պահանջել անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին. Ֆրանսիացի գործիչների կոչը
- Ադրբեջանի ռազմաօդային ուժերը ստացել են Պակիստանից գնված կործանիչներ
- Պակիստանի և Ադրբեջանի միջև 1,6 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական գործարք է կնքվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան