Մշակույթ 12:26 20/11/2024 Հայաստան

Երվանդ Քոչարի թանգարանից նկարների անհետացման մասին մանրամասներ է ներկայացնում Ռուբեն Քոչարը

«Հայտնի արվեստագետ Երվանդ Քոչարի որդու՝ կինոռեժիսոր Ռուբեն Քոչարի կողմից բացահայտվել են մի քանի դեպքեր կապված Քոչարի թանգարանի գործունեության հետ,  պատկերը բավականին մութ է ու տխուր»,- ասուլիսում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Նա մանրամասնեց. «1984 թվականին Ռուբեն Քոչարը համապատասխան փաստաթղթով Երվանդ Քոչարի նորաբաց թանգարանին հանձնել է իր սեփականությունը  հանդիսանող իր հայրիկի 21 ստեղծագործություն՝ գրաֆիկա, գեղանկարներ, արձաններ։ Վերջերս պարզվել է, որ այդ ստեղծագործություններից  մեկը գտնվում է Մոսկվայի հայկական եկեղեցու թանգարանում, նվիրաբերվել է ինչ-որ հայ բարերարի կողմից եկեղեցուն։  Հետո պարզվեց, որ նվիրբերված այդ նկարը, այսինքն ընդհանուր 7 ստեղծագործություն, թանգարանում չեն և պարզ չէ, թե որտեղ են։ Դիմումներ են ներկայացվել կառավարություն, տարբեր մարմիններին, հարուցվել է քրեական գործ, 8 ամիս է տեղից չի շարժվում, ոչինչ չի կատարվում քրեական գործով։ Երկու օր առաջ դիմում ենք ներկայացրել  պետական վերահսկողական ծառայությանը՝ հաշվի առնելով,  որ թանգարանը պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որպեսզի ուսումնասիրություն կատարվի ու պարզվի՝ ինչ է տեղի ունեցել»։

Ասուլիսին ներկա Ռուբեն Քոչարը պատմեց, որ Երվանդ Քոչարն իր ամբողջ ունեցվածքը՝  հեղինակային իրավունքով, ամեն ինչով ժառանգել էր, նվիրատվել էր կնոջը՝ Մանիկ Մկրտչյանին, որը սրբորեն պահպանել և իր ամբողջ կյանքի մեծագույն նպատակը դրել էր ստեղծել Երվանդ Քոչար թանգարան, որը նրան հաջողվեց։

«Մայրս միշտ տրտնջում էր և նրան հուզում էր այն հարցը, որ թանգարան լինելու համար որոշակի միավորներ են պետք։ Սա էր պատճառը, որ նա մեր ընտանիքի ամբողջ արխիվը, որպես միավորներ, հանձնել էր թանգարանին։ Պետությունից խնդրեց որոշ գործեր, որպեսզի տրամադրվի թանգարանին։ Մեր երկու եղբայրներին հորդորեց, խնդրեց, առաջարկեց, որը մենք ընդունեցինք, ինչ ժառանգված է մեզ, դարձնենք հանրային՝ տրամադրենք թանգարանին, ցուցադրվի, ժողովուդրը կարողանա տեսնել այդ գործերը։ Երբ մտնում եք թանգարան, հիմնական գործերը, որոնք ներկայացված են, իմ սեփականությունն են։

Ես և եղբայրս համաձայնվել ենք ու մորս կենդանության օրոք, ով այդ ժամանակ թանգարանի տնօրենն էր, հանձնեցինք թանգարանին։ 21 միավոր գործ եմ հանձնել թանգարանին, դրա համար ստացել եմ հավատարմագիր»,- ասաց Ռ.Քոչարը․

Հավատարմագիրը ստորագրված է Ռուբեն Քոչարի և թանգարանի գլխավոր ֆոնդապահի կողմից՝ Լալա Մարտիրոսյան-Քոչարին, ով Ռուբեն Քոչարի եղբոր կինն է։

Հավատարմագրում հստակ նշված է. «Երվանդ Քոչար նորաստեղծ թանգարանի բացման կապակցությամբ Ռուբեն Երվանդի Քոչարը թանգարանին է  տրամադրում ժամանակավոր ցուցադրության համար իր սեփականություն հանդիսացող գործերը, ցուցակը կցվում է  հավատարմագրին»։

Ռուբեն Քոչարը շարունակեց. «Մայրս գիտեր՝ ծանր հիվանդ է, հաշված օրեր են իրեն մնացել, մտածեց, թե ով պետք է այդ ամենը տնօրինի։ Ես համաձայն չէի, ես կինոյի մարդ էի, ուզում էի աշխարհ տեսնել, չէի կարող մնալ թանգարանում։ Եղբայրս նույնպես ստեղծագործող անձնավորություն էր, ճարտարապետ, որոշեցինք հանձնել մեր հարսին։ Կարծում էի՝  մեր ընտանիքի միակ ու հավատարիմ մարդ էր, որին կարելի էր վստահել այդ ամենը։

Ես շատ հանգիստ էի։ Անցան տարիներ։ Վերադարձա հայրենիք, եկա թանգարան։ Թանգարանի դուռը բացեց Լալա Մարտիրոսյան-Քոչարը և շատ զարմացավ։ 

Ասաց՝ ինչո՞ւ ես եկել, էս ո՞ւր ես եկել։ Ասացի՝ եկել եմ իմ տուն։ Ասաց՝ դու ի՞նչ կապ ունես Երվանդ Քոչար թանգարանի հետ, դուրս արի, մի մտի, դու ոչինչ չես արել այս թանգարանի համար։ Ես պատասխանեցի՝ չէ՞ որ դու ես տնօրինում, քեզ ենք հանձնել թանգարանը, դուք պետությունից փող ես ստանում, որպեսզի հետևես ու ծառահես այդ գործին։ Ես վերադարձել եմ իմ տուն։ 

Քոչարի թանգարանը մեր տունն էր, որտեղ մենք ապրում էինք, ես ծնվել եմ այդտեղ։

Լալան շատ զարմացավ, որ վերադարձել եմ»։ 

Նա նշեց, որ միշտ դժգոհ է եղել թանգարանի աշխատանքից, այսօր էլ դժգոհ է։ 

«Անցավ ժամանակ։ Ես մտածում էի, իմ գործերն ապահով տեղում են։ Երբ մոտեցավ Քոչարի հոբելյանական տարին՝ 125-ամյակը, որոշեցի, բավական մեծ քայլեր արեցի այդ ուղղությամբ, որպեսզի Քոչարի գործերը դուրս հանենք Հայաստանից։

Ես հասկացա, որ պետական գործերը հանելը դժվար է, մտածեցի իմ սեփականությունը հանել, ցուցադրել։ Քիչ չէ։ Հարց տվեցի՝ որտեղ ենք այդ գործերը։ Լռություն եղավ։ Ասաց՝ մեկ շաբաթից հետո կպատասխանեն, թե որտեղ են։ Մեկ շաբաթ անց երկու Քոչարները՝ Լալան և Կարինեն, հիմա թանգարանի տնօրենը Կարինե Քոչարն է, իսկ Լալան ֆոնդապահ է, ինձ մի ցուցակ բերեցին, կողքը նշած, որ այս գործերը չկան։ Ինչ ասել է, չկա։ Բա՞ որտեղ են։ Հիմնավորում չկա, «չկա, չգիտենք ինչ անել, դու մտածի»»,- ասաց Քոչարը։ 

Տ.Աթանեսյանը պարզաբանեց. «Ես գիտեմ, որ մենք շուտով հակահարված ենք ստանալու, որ ներընտաեկան վեճ է, պարոն Ռուբենը ցանականում է նկարները վերցնել, ծախել։ 

Որպեսզի հաստատվի փաստը, որ նկարները չկան, պարոն Ռուբեն Քոչարը, որպես սեփականաեր, դիմել է թանգարանին, խնդրել վերադաձնել։ Սակայն այդ դիմումի իմաստն էր՝ հասկանալու այդ նկարները կան, թե չկան»։

Նա հայտարարեց, որ չի պատրաստվում թանգարանում մնացած գործերը հանել թանգարանից։ 

«Այդ գործերը պետք է մնան թանգարանում։ Թանգարանում չպետք է լինեն այն մարդիկ, ովքեր կարող են այդ գործերը մսխել։ Քոչարի թանգարանում ի՞նչ մնա»,- ասաց Ռ.Քոչարը՝ ընդգծելով, որ այս 50 տարիների ընթացքում իր հոր գործերից որևէ մեկը չի վաճառել։ 

«Այսօր ես միակն եմ, որն ուղիղ Երվանդ Քոչարի որդին եմ։ Ցավոք։ Երկու եղբայրներս չկան։ Մեկը հարսն է, մյուսը թոռը։ Բայց նրանք ավելի մեծ իրավունքներ ունեն մեր պետական կառույցներում, քան ժառանգը, որն ունի բոլոր իրավունքները՝ սեփականություն, հեղինակային իրավունք ունի»,- ասաց Ռուբեն Քոչարը։ 

Տիգրան Աթանեսյանն ասաց. «Մենք հրապարակել են անհետացած ստեղծագործությունների անվանումները։ Թող ցույց տան՝ որտեղ ենք։ Եթե դրանք չկան, հանցանքը կա։ Դժվա՞ր է դա պարզել։ Ոչ։ Եթե քննչականը դա չի անում, լիազոր մարմինը՝ ԿԳՄՍ նախարարությունը չի անում, չի անի նաև պետական վերահսկողական ծառայությունը, դա մի բան է վկայում՝ այս ամենն ունի հովանավորներ՝ ամենաբարձր դիրքում գտնվող»։ 

Ռուբեն Քոչարը պատմեց, որ մի անգամ Լալա Քոչարն իրեն ասել է՝ «իմ ատամները շատ պինդ են, դուք չեք կարող ինձ որևէ բան անել»։

«Ես ուզում եմ պարզել այդ  պինդ ատամները, այդ ի՞նչ պինդ ատամի մասին է, որ ատամնաբույժի մոտ է պինդ ատամներ դրել»,- ասաց Ռ.Քոչարը։ 

Ռուբեն Քոչարի գնահատմամբ, անհետացեած 7 ստեղծագործությունները մոտ 500.000 դոլար արժողության են։ 

Քննչական կոմիտեից հայտնել են, որ «էական հանգամանքներ են փնտրում»։ 

Մանրամասն՝ տեսանյութում։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Ո՞վ է նվիրել Իշխան Սաղաթելյանին 8 մլն դրամանոց մատանին
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am
20:21
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
Գերմանիայի  Մագդեբուրգ քաղաքում ողբերգական դեպքից հետո քաղաքային իշխանությունները որոշում են կայացրել փակել Սուրբ ծննդյան տոնավաճառը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:57
Ողբերգական վթար հարևան Իրանում
Իրանի Լորեստան նահանգում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ընկել ձորակը։ «Մեհր» գործակալության փոխանցմամբ,  վթարի...
Աղբյուր` Panorama.am
19:46
Աշոտյան. Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ
«2018-ին ժողովրդին խոստացել էին «կուրորտ», 2020-ին մտցրեցին ցեխի վաննայի մեջ, որը հետզհետե դառնում է գերեզմանափոս»,-ասել...
Աղբյուր` Panorama.am
19:30
Հայաստանում համակարգային կոռուպցիան դեռևս հաղթահարված չէ. Հայաստանի ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիա
Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան մտահոգիչ է համարում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարութ հարուցել ...
Աղբյուր` Panorama.am
18:48
Արփինե Հովհաննիսյան. Կառավարության որոշման հետևանքով կթանկանան նաև նոտարական ծառայությունները
Կառավարության որոշման հետևանքով հաջորդ տարի կթանկանան նաև նոտարական ծառայությունները։ Սպասվելիք թանկացումների մասին ինսթագրամի իր էջում...
Աղբյուր` Panorama.am
17:53
Քաղաքագետ. Ո՞վ կամ ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր «Strategic deept»...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ադելյա Պետրոսյանը կրկին դարձավ մենասահքի Ռուսաստանի չեմպիոն
Գեղասահորդուի Ադելյա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է կանանց մենասահքի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոս։ Օմսկում անցկացվող...
Աղբյուր` Panorama.am
17:29
ԱԹՍ-ների մասայական հարձակում Կազանի վրա. Տուժածներին կտեղավորեն «Արմենիա» հյուրանոցում
Թաթարստանի մայրաքաղաք Կազանն այսօր առավոտյան ենթարկվել է անօդաչու թռչող սարքի զանգվածային հարձակման։ Ըստ իշխանությունների, ութ հարվածային...
Աղբյուր` Panorama.am
17:13
Արարատում 13-ամյա դպրոցականը դանակահարել է 14-ամյա տղային
Դեկտեմբերի 20-ին, դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
16:43
Պետպատվերով տրամադրվող ծառայությունների դիմաց պետությունը պարտքեր չունի, իսկ ահա ապահովագրական ընկերությունները տարիներով պարտքեր ունեն կուտակած. Նանուշյան
Տրամադրված բուժծառայության դիմաց ապահովագրական ընկերությունները ինչո՞ւ չեն փոխհատուցում բժշկական հաստատություններին և ինչպե՞ս են կուտակվել...
Աղբյուր` Panorama.am
16:37
Տյումենում լողավազանում 15 երեխա թունավորվել է քլորից
Տյումենի մարզում լողավազանում լողալու հետևանքոսվ 15 երեխա և երկու մեծահասակ թունավորվել են քլորից։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:09
Խոշոր վթար Երզնկայում
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 11:45-ին  տեղեկություն է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
16:05
Վթար Մարտունի-Գավառ ավտոճանապարհին
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 13:14-ին տեղեկություն է ստացվել, որ Վարդաձոր...
Աղբյուր` Panorama.am
15:59
Տնտեսագետ. Սա քաղաքի բյուջեի հետ կապված որոշման տապալում է
Մետաղադրամների արգելման թեման ավելի խորը շերտեր ունի
Աղբյուր` Panorama.am
15:43
Խզմալյանը՝ Փաշինյանին. Պետությունը ռեստորան կամ հանգստավայր չէ
«Եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանին դուր չի եկել Նիկոլ Փաշինյանի՝ աշխատանք գտնվելու վերաբերյալ քաղաքացուն տված...
Աղբյուր` Panorama.am
15:31
ԱՆ պատասխանը Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի ասացվածքը. после нас хоть потоп
Առողջապահության նախարարության պատասխանը Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը դուր է եկել Օբամային
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման X-ի իր միկրոբոլոգում ներկայացրել է 2024-ին իրեն դուր եկած ֆիլմերի ցանկը։ Նա իր հետևորդներին խորհուրդ է տվել...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պետրոսյանը պատրաստվում է մեկնել Օլիմպիադային
Գեղասահքի Ռուսաստանի առաջնության երրորդ մրցումային օրը կին մասնակիցներըհանդես են գալիս ազատ ելույթներով՝ ցուցադրելով իրենց ընտրած ծրագրերը։...
Աղբյուր` Panorama.am
14:28
Ոսկան Սարգսյան. Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին
«Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի համաձայն`  Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 8/2...
Աղբյուր` Panorama.am
13:56
Bild. Մագդեբուրգում հարձակման մեջ կասկածվողը եղել է թմրանյութի ազդեցության տակ
Հայտնի են դարձել գերմանական Մագդեբուրգում մարդկանց վրաերթի ենթարկած 50-ամյա սաուդցի տղամարդու բուժզննման արդյունքները։ Ինչպես պարզվել է, նա...
Աղբյուր` Panorama.am
13:44
Տարվա ընթացքում հուշարձանների նկատմամբ արձանագրվել է իրավախախտման 90 դեպք
2024 թ․ պեղումներ են իրականացվել տարբեր ամրոցներում, հնավայրերում
Աղբյուր` Panorama.am
13:22
Տարբեր շրջաններում և Երևանում սպասվում է թույլ ձյուն
Հայաստանի տարածքում դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 23-ին, 24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}