Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան
Նոյեմբերի 19-ին Ադրբեջանի կառավարությունը Էներգետիկ խարտիայի պայմանագրի շրջանակում և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին համապատասխան հայցադիմումի հիմնական փաստաթուղթ է ներկայացրել Մշտական արբիտրաժային դատարան (նստավայրը՝ Հաագա)Հայաստանի դեմ։
Թշնամի երկիրը Հայաստանին մեղադրում է այսպես կոչված «օկուպացիայի» շրջանում «էներգետիկ ռեսուրսների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխան իրավունքների բազմաթիվ խախտումների մեջ»։
«Հայաստանն Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքների ապօրինի օկուպացիայի շուրջ երեսուն տարվա ընթացքում խոչընդոտել է Ադրբեջանին հասանելիություն ստանալ կամ զարգացնել այդ տարածքներում իր էներգետիկ ռեսուրսները: Հայաստանն այդ ռեսուրսներն օգտագործել է իր օգտին», - ասվում է հայցում։
Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ «Ադրբեջանը կշարունակի Հայաստանից փոխհատուցում պահանջել իր էներգառեսուրսների նկատմամբ ինքնիշխան իրավունքների խախտման համար, այդ թվում՝ ապօրինի շահագործման և Հայաստանի կողմից օկուպացիայից ազատագրված տարածքներում վերականգնվող էներգիայի աղբյուրներին վնասելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Եթե ՀՀ-ն հրաժարվում է Ադրբեջանի դեմ միջպետական հայցերից, լեգիտիմացնում է ադրբեջանական «ավարը», խախտումները. Սահակյան
- Միջազգային ատյաններից դատական հայցերը հետ քաշելով՝ ՀՀ իշխանությունը կդառնա ցեղասպանության հանցակից. Գալստյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան