Նիկոլ Փաշինյանի խոսույթի համաձայն պիտի ասեմ՝ Տիգրա՛ն Ավինյան, դու քթի ծակ չունե՞ս. Արթուր Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանն Ինստագրամում տեսանյութ է հրապարակել, որում ցույց է տալիս, թե ինչպես են նոր ասֆալտապատած Թումանյան և Մոսկովյան փողոցներում ասֆալտը քանդել ու դիտահորեր նորոգում։
Նա հիշեցրեց, որ 2017 թավականին ՆիկոլՓաշինյանը Մաշտոցի պողոտայում ուղիղ միացում էր կազմակերպել և բողոքում էր, թե նոր ասֆալտը քանդում են, իսկ քանդելուց հետո երկար ժամանակ այն չեն նորոգում, այն դեպքում երբ, ըստ Փաշինյանի, կարելի էր 2-3 ժամում այդ հարցը լուծել։
Չախոյանը ցույց է տալիս Թումանյան փողոցը, որը մեկ շաբաթից ավել քանդած վիճակում է։
«Հերթական անգամ ցույց եմ տալիս, թե այս իշխանությունն ինչպես է ժողովրդին խաբել, մանիպուլյացրել կեղծ խոստումներով, որպեսզի գա իշխանության, բայց հենց իրենք ձախողել են...Նիկոլ Փաշինյանի խոսույթի համաձայն պիտի ասեմ՝ Տիգրա՛ն Ավինյան, դու քթի ծակ չունե՞ս։ Ախր սենց ոնց կլինի, 2-3 ժամ հետո պետք է ասֆալտ անեիք, բա ինչու չեք անում»,-ասում է Չախոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Ավինյա՛ն, ձեր կողմից արված այս կոռուպցիոն ասֆալտը քեզ համբավ բերում է՞. Արթուր Չախոյան
- Իմ վրա հարձակումը ՔՊ-ի պատվերով է եղել և իրականացրել է Տիգրան Ավինյանը. Արթուր Չախոյան
- Չախոյանը բերման է ենթարկվել ոստիկանի պահանջը չկատարելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան