44-օրյա պատերազմի մասնակիցն իր հետ բերած զենք-զինամթերքը թողել է Արմավիր քաղաքի աղբանոցում
Նոյեմբերի 9-ի երեկոյան ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և հետը բերած զենք-զինամթերքը թողել է Արմավիր քաղաքի աղբանոցում:
Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժինց մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «Կալաշնիկովի» 2 ինքնաձիգ, ինքնաձիգի 3 փամփշտատուփ, երկփողանի որսորդական 2 հրացան, մեկփողանի որսորդական հրացան, երկփողանի կարճեցված փողով և կարճեցված խզակոթով որսորդական հրացան, կրակելու համար նախատեսված 37 խողովակ, 6 նռնակ, նռնակի 7 պայթուցիչ, 12 ճայթիչ, դետոնատորի պայթուցիչ, ականի 5 մարտագլխիկ, 3 ական, տարբեր տրամաչափի 300 փամփուշտ և այլ զինամթերք:
Կրկին հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան