Իրանում աշխատում են մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելու ծրագրի վրա
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կառավարության նիստում հայտարարել է մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելու ծրագրի մշակման մեկնարկի մասին։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է ISNA գործակալությունը։
Նրա խոսքով, նախագահը պլանի պատրաստման պատասխանատու է նշանակել իր առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆին։
«Այս հարցի անտեսումը կարող է հանգեցնել նրան, որ ապագայում մեր երկիրը կարող է բախվել բնապահպանական ճգնաժամի և բազմաթիվ այլ խնդիրների»,- նշել է Պեզեշիանը։
Սեպտեմբերի 7-ին Իրանի նախագահը հայտարարել էր Իսլամական Հանրապետության մայրաքաղաքը Թեհրանից Պարսից ծոցի ափ տեղափոխելու անհրաժեշտության մասին։ Ինչպես նշել է պետության ղեկավարը, Թեհրանը ներկայումս բախվում է խնդիրների, որոնք այլ կերպ հնարավոր չէ լուծել։ Իրանի Մեջլիսի ներքին քաղաքականության հանձնաժողովի անդամն այս գաղափարը միանգամայն իրագործելի է համարել, եթե համապատասխան նախապատրաստություններ կատարվեն:
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան