Վառելիքի նոր գներ Իրանի սահմանին. ի՞նչ խնդրի են բախվել հայկական բեռնատարների վարորդները
Sputnik Արմենիան գրում է․
«Չնայած Իրանում վառելիքի ցածր գնին` արտասահմանյան համարանիշներով մեքենաների վարորդներին ստիպում են, որ սահմանին բաքերը լիցքավորեն մի քանի անգամ բարձր գնով։
Դավիթ Գալստյան. Իրանական մաքսատանը արտասահմանյան համարանիշներով բեռնատարների համար դիզվառելիքի գների կտրուկ բարձրացումը լուրջ խնդիր է դարձել հայ վարորդների համար:
Sputnik Արմենիան ավելի վաղ գրել էր, որ որ հայկական բեռնատարների վարորդները փակել են դեպի «Ագարակ» անցակետ տանող ճանապարհը։ Գործող կանոնների համաձայն՝ հայկական բեռնատարները Իրան են մտնում դատարկ բաքերով, որոնք վերադարձին պետք է լիցքավորված լինեն։ Բայց վերջին օրերին մաքսատանը վառելիքի գինը կտրուկ բարձրացել է։
Վարորդներից մեկը Sputnik Արմենիային պատմեց, որ եթե Իրանի տարածքում դիզվառելիք են գնում` 20–լիտրանոց տարայի դիմաց վճարելով 2 հազար դրամ, ապա իրանական մաքսատան լցակայանում վերջին օրերին վառելիքի գինը հասել է 9 հազար դրամի (դեռ վերջերս 7500-7800 դրամ էր, իսկ դրանից առաջ՝ ավելի էժան)։ Եվ դա այն դեպքում, երբ բեռնատարի բաքի միջին ծավալը շուրջ 500 լիտր է:
Իրավիճակը ստիպել է, որ հայ վարորդները մի քանի օր անցկացնեն սահմանին՝ ակնկալելով, որ հարցն ինչ–որ լուծում կստանա։ Մեր զրուցակցի խոսքով՝ ինչ-որ պահի սահմանին ավելի քան 100 բեռնատար է կուտակված եղել։
Մեր զրուցակիցը մի քանի օր սպասելուց հետո այս գիշեր մտել է Հայաստան՝ 20–լիտրանոց տարայի համար վճարելով մոտ 8500 դրամ»։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան