Առողջություն 14:06 20/11/2024 Հայաստան

Լաբորատորիաներն ինչ գին ուզում կրակում են. Պետությունը չի վերահսկում, իսկ թանկ ծառայությունն էլ որակի երաշխիք չէ

Երևանի որոշ լաբորատորիաներում փորձաքննության գները հասել են Փարիզի գներին։ Panorama.am-ի խմբագրություն այսօր զանգահարած քաղաքացին դժգոհեց՝  լաբորատորիաներից մեկում  փորձաքննությունների համար վճարել է ճիշտ նույնքան գումար, որքան Ֆրանսիայում ու մի քանի անգամ թանկ, քան հայաստանյան մյուս լաբորատորիաներում։

Հիմա առավել հասցեական. Իոնական կալցիումի փորձաքննության համար  «Պրոմ-Տեստ»-ում քաղաքացին վճարել է 5000 դրամ  այն պարագայում, երբ նույն փորձաքննությունը մյուս լաբորատորիաներում իրականացվում է 1200-1500 դրամով։

«Պարատհորմոնի ու իոնական կալցիումի երկու փորձաքննության համար Գենետիկայի կենտրոնում վճարել եմ 8 հազար դրամ, իսկ «Պրոմ-Տեստ» լաբորատորիայում 20 հազար դրամ։ Պատկերացնո՞ւմ եք՝ նույն հետազոտությունների համար մի քանի քայլ իրարից հեռու գտնվող լաբորատորիաներում գների տարբերությունն ինչ ահռելի է։ Սա գալիս է այն բանից, որ պետության կողմից ոչ վերահսկողություն կա, ոչ էլ վերահսկելու ցանկություն»,- նշեց  քաղաքացին։

ԱՆ խոսնակ Մարիամ Ծատրյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց՝ երկու կենտրոններն էլ մասնավոր են, և իրենք են որոշում ու սահմանում ծառայությունների գները։

«Նախարարությունը սահմանում ու վերահսկում է միայն պետպատվերի գները, նախարարության ենթակայութնան ներքո գտնվող հաստատությունների գնացուցակները։ Մասնավոր կազմակերպությունների դեպքում որևէ կանոնակարգում չկա»,-ասաց նախարարության խոսնակը։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի խոսնակ Անի Սմբատյանն էլ փաստեց, որ ոլորտը մրցակցային է, չկան մենաշնորհային կամ գերիշխող դիրք զբաղեցնողներ։ Իսկ չհիմնավորված բարձր գնի մասին կարելի է խոսել, եթե շուկայում գերիշխողներ կան։

«Եթե տվյալ փորձաքննությունը կատարում են միայն 1-2 լաբորատորիաներ, ապա սա կարող է դառնալ վարույթի առարկա, այսինքն նրանք դառնում են գին թելադրող»,-մանրամասնեց Սմբատյանը։

Պարատհորմոնի ու իոնական կալցիումի փորձաքննություններ Հայաստանում իրականացնում են գրեթե բոլոր լաբորատորիաները։ Ընդ որում, մյուսների սահմանած գներն էլ էականորեն ցածր են, քան «Պրոմ-Տեստ»-ինը։

Համեմատության համար մի քանի տարբերակ նշենք.

«Էկոսենս»-ում
Պարատհորմոնի փորձաքննություն-7500 դրամ
Իոնական կալցիումի փորձաքննություն-1500 դրամ

«Նաիրի» ԲԿ-ում
Պարատհորմոնի փորձաքննություն-8000 դրամ
Իոնական կալցիումի փորձաքննություն-1200 դրամ

«Դիագեն Պլյուս»-ում
Պարատհորմոնի փորձաքննություն-8000 դրամ

Իոնական կալցիումի փորձաքննություն-1500 դրամ

«Պրոմ-Տեստ»-ում
Պարատհորմոնի փորձաքննություն-15000 դրամ

Իոնական կալցիումի փորձաքննություն-5000 դրամ։

«ՊՐՈՄ-ՏԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչ  Սևադա
Գինոյանն ասաց, գնային քաղաքականությունը կախված է ինքնարժեքից, կիրառվող նյութերից ու այլ հանգամանքներից։ 

«Ես չեմ ասում, որ նման չափով թանկ լինելը հնարավոր չէ, բայց չենք կարող մի քանի հետազոտության գնով ընդհանուր  կարծիք կազմել։ Օրինակ, պարատհորմոնի  նյութերն  ամերիկյան են, միայն մենք ենք դրանցով աշխատում, իսկ իոնական կալցիումի փորձաքննության արդյունքում մենք չորս տարրի՝ կալիումի, մագնիումի, կալցիումի, նատրիումի փորձաքննություն ենք անում»,-ասաց նա՝ չբացառելով, որ որոշ փորձաքննություններ էլ իրենց մոտ կարող են  էժան լինել։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը հարցը ցավալի է որակում և լուրջ խնդիր՝ սպառողների շահերի տեսանկյունից։

«Ավելին ասեմ, որքան շեղում կա գումարի հարցում, ցավոք սրտի, վերջում կարող է նույնքան շեղում լինել արդյունքներում, այսինքն մի դեպքում կարող է պարզվի մարդը լրիվ առողջ է, մյուս դեպքում՝ լուրջ խնդիր կա։ Ոլորտն ամբողջությամբ մնացել է վերահսկողությունից դուրս և գնի, և փորձաքննության որակի առումով»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց նա։

ՀԿ նախագահն ընդգծեց՝ այս հարցն իր հետ կարող է բերել շղթայական այլ խնդիրներ, քանի որ հիվանդության կանխարգելումը, բուժումը սկսում է վաղ ու ճշգրիտ ախտորոշումից, որտեղ մեծ դեր ունեն հենց լաբորատորիաները։ Նրա գնահատմամբ, պետք է ստեղծել վերահսկելի իրավիճակ՝ միաժամանակ թույլ տալով, որ դաշտը զարգանա։

«Պետությունը պետք է փաստի, որ սա իր համար խնդիր է։ Նույն իրավիճակն  է դեղերի շուկայում։ Մենք նույն երկրում արտադրված նույն ընկերության դեղը կողք կողքի դեղատներում կարող ենք գտնել տարբեր գներով, հնարավոր է մեկը վաճառի օրինակ 8500 դրամով, մյուսը՝ 4000 դրամով։ Երբ առողջապահության նախարարությունը, էկոնոմիկայի նախարարությունը, կամ ամբողջ գործադիրը չի ընկալում, որ այս ոլորտը, մեղմ ասած, միլիոններ դիզելու համար նախատեսված ոլորտ չի, և բացի ազատ, առողջ մրցակցությունը կարող է սահմանվել առավելագույն գին, որով պետք է մատուցվի այդ ծառայությունը, այսինքն պետք է սահմանվի շահութաբերության x տոկոս»,-ասաց Պիպոյանը՝ նշելով, որ մինչ այդ խնդիրը պետք է լուծվի հանրային իրազեկման միջոցով։

Եթե պետությունն անգամ չի խառնվում լաբորատորիաների գնային քաղաքականությանը, ապա, ըստ մասնագետի, պետությունը պետք  ստեղծի հավելված, որտեղ տեսանելի կլինեն բոլոր  փորձաքննություններն իրենց արժեքներով,  դրանց համար կիրառվող սարքավորումներով։

«Մենք այստեղ նաև որակի խնդիր ունենք, շատ հայրենակիցներ հասկանում են, որ տարբեր լաբորատորիաներ տալիս են տարբեր պատասխաններ։ Թանկ ծառայությունը որոշ դեպքերում մարկետինգային քայլ է, իբր էժան ծառայությունը վատ որակ ունի։ Մինչդեռ պետք է փաստել, որ թանկ փորձաքննությունը չի նշանակում որակյալ  փորձաքննություն, թանկը որակի նշան չէ»,-ընդգծեց Պիպոյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:36
«Kia Sportage»-ը բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով կան վիրավորներ
 Դեկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում «Kia Sportage» մակնիշի ավտոմեքենան...
Աղբյուր` Panorama.am
23:03
Դաջալը պատրաստվում է Ադրբեջանի հետ համատեղ պաշտոնապես դիմել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու պահանջով. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Դաջալը պատրաստվում է Ադրբեջանի հետ համատեղ պաշտոնապես դիմել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու...
Աղբյուր` Panorama.am
22:50
Աշխատաժամանակը կրճատելու առաջարկը պարունակում է բազմաթիվ ռիսկեր. «Մանթաշյանց» ԳՄ
«Մանթաշյանց» գործարարների միությունն անդրադարձել է աշխատաժամանակը կրճատելու մասին  նախագծին։ «ՀՀ Աշխատանքի և...
Աղբյուր` Panorama.am
22:37
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը շնորհավորել է Սուրբ Ծնունդը
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային սոցցանցերում հրապարակված ուղերձում շնորհավորել է աշխարհի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
21:51
Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ հազարամյակների հայկական Արցախը, քո արկածախնդրության պատճառով այլեւս գոյություն չունի. Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանին
Լևոն Տեր-Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ գրելով. «Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավեճի առարկան՝...
Աղբյուր` Panorama.am
21:42
Թբիլիսիի կենտրոնում կրկին բողոքի ցույց է տեղի ունենում
Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ հերթական հանրահավաքն է ընթանում, որի մասնակիցները փակել են Ռուսթավելի պողոտան։ Ակցիայի մասին հայտնում է ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հինգ ոստիկան հեռացվել են ծառայությունից. ՆԳՆ
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ  կարգապահական հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել 5 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից...
Աղբյուր` Panorama.am
21:08
Խոշոր ավտովթար «Toyota»-ի և «Opel»-ի միջև
Դեկտեմեբրի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Երևան-Երասխ M2 ավտոճանապարհին՝ Շահումյան գյուղի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Թուրքիան հաջորդիվ Իրաքի և Իրանի դեմ է սկսելու պրոքսի կամ հիբրիդային պատերազմ․ քաղաքագետ
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Թուրքիայի կողմից քրդական ուժերի դեմ նախապատրաստվող օպերացիայից առաջ Սիրիան ամբողջ ուժով վերածվում է...
Աղբյուր` Panorama.am
20:32
Վլադիկավկազի առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել ՝ ԱԹՍ անկման պատճառով
Վլադիկավկազի առևտրի կենտրոնում պայթյունի և հրդեհի պատճառ է դարձել անօդաչու թռչող սարքի բեկորները։ Այս մասին գրում է rbc.ru-ն։ Այն...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քաղաքային տրանսպորտը ևս կաթվածահար է
«Ազգային ճակատ»-ը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Կանգառներում մնացած քաղաքացիները դժգոհում են, որ երկար ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Կեցցե՜ ընտրովի արդարադատությունն ու հանցանքներ կոծկող ու հանցակից պաշտոնյաները․ Հայկ Դեմոյան
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը գրում է․ «ԿԵՑՑԵ, ԿԵՑՑԵ, ԿԵՑՑԵ...
Աղբյուր` Panorama.am
19:44
Զախարովա. Ռուսաստանը շարունակում է օգնություն տրամադրել Աբխազիային անվտանգության ոլորտներում
Ռուսաստանը շարունակում է աջակցություն ցուցաբերել Աբխազիային անվտանգության և սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտներում, Սուխումը Մոսկվայի ամենամոտ...
Աղբյուր` Panorama.am
19:32
Բժիշկները Ասադի կնոջ ողջ մնալու հավանականությունը գնահատում են «50/50»
Սիրիայի նախկին նախագահ Ասմա ալ-Ասադի կնոջ լեյկոզը բուժող բժիշկները նրան մեկուսացրել են այլ մարդկանցից։ The Telegraph-ի փոխանցմամբ՝ բժիշկները նրա...
Աղբյուր` Panorama.am
19:18
Լեռնային Ղարաբաղի կարգավորումը կորցրել է իր արդիականությունը․ Զախարովա
«Գիտեք, մենք արդեն մեկնաբանել ենք դա, բայց հաշվի առնելով, որ համապատասխան հայտարարություններ են արվել, վերադառնանք այս թեմային։ Պարզապես...
Աղբյուր` Panorama.am
19:05
Միջերկրական ծովում ռուսական բեռնատար նավի խորտակման պատճառը ահաբեկչական հարձակումն էր
Միջերկրական ծովում ռուսական Ursa Major բեռնատար նավի խորտակման պատճառը ահաբեկչական հարձակումն էր։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
18:51
Արթիկի 17-ամյա մի բնակիչ 10 հազար անվանական արժեքով կեղծ թղթադրամ է շրջանառել
Դեկտեմբերի 24-ին Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները պարզել են, որ դեկտեմբերի 23-ին Արթիկի 17-ամյա մի բնակիչ 10 հազար անվանական...
Աղբյուր` Panorama.am
18:38
Ազատ ոճի ըմբշամարտի առաջնություն. Հարությունյանը, Թևանյանն ու Հայաստանի մյուս չեմպիոնները
Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում այսօր կայացել է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման
Դատախազությունից հայտնում են․ «Առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով խմբի կողմից կազմակերպված ավազակություն կատարելու...
Աղբյուր` Panorama.am
18:11
Սիրիայի Մանբիչ շրջանում լարվածությունը պահպանվում է
Թեև Սիրիայի դեմոկրատական ուժերի (ՍԴՈւ) և Թուրքիայի աջակցած խմբավորումների միջև բախումները մեղմացել են, բայց Սիրիայի Մանբիչ շրջանում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ատեստավորմանը մասնակցած 310 մանկավարժական աշխատողներից 89%-ը հաղթահարել է նվազագույն շեմը
Այս տարի առաջին անգամ անցկացվել է նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսհաստատությունների մանկավարժական աշխատողների պարտադիր ատեստավորումը:
Աղբյուր` Panorama.am
17:55
Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվում
Բաքվի Յասամալ թաղամասի բազմաբնակարան շենքի բնակարաններից մեկում  խոշոր հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ, փրկարարական խմբեր։...
Աղբյուր` Panorama.am
17:42
Պետությունն ավտոմատ կերպով դրդում է հանցագործության, անցել են կացնային մեթոդների. Կարեն Ավագյան
Տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասաց թե առաջիկայում էլ հանդես են գալու  արտոնությունների չեղարկման...
Աղբյուր` Panorama.am
17:40
Հայտնի են հունվարին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների օրերը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2024-2025 ուսումնական տարվա հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների...
Աղբյուր` Panorama.am
17:30
Բազմազավակ ընտանիքների երեխաներն ավելի ազնիվ են ու ավելի հակված համագործակցության. Գիտնականներ
Կանադայի՝ Բրոք ու Քալգարի համալսարանների համատեղ հետազոտության համաձայն, այն երեխաները, որոնք մեծանում են  բազմանդամ ընտանիքներում, այսինքն...
Աղբյուր` Panorama.am
17:21
«Քրիստինան ճանապարհն ընտրեց առանց ինձ». դերասան Եվգենի Պրոնինին լքել է հայ կինը
Ռուս ճանաչված դերասան 44-ամյա Եվգենի Պրոնինը սոցիալական ցանցում հայտնել է կնոջից՝ Քրիստինա Առուստամովայից բաժանվելու մասին։ Զույգը միասին է...
Աղբյուր` Panorama.am
16:32
Մաhաgել է քանդակագործ, վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը
Մահացել է քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության անդամ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը: Նկարիչների միությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
16:27
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ջազմեն Լևոն Մալխասյանի համերգին
ՎՏԲ-Հայաստան  Բանկի աջակցությամբ կայացավ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Լևոն Մալխասյանի ծննդյան 80-ամյակին նվիրված համերգ։ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
16:22
Տոնական օրերին ինչպես աջակցել դեմենցիա ունեցողներին
Դեմենցիա ունեցողները շատ զգայուն են առօրյա փոփոխությունների հանդեպ: Տոնական օրերին շատ կարևոր է նրանց աջակցելը, քանի որ առօրյան փոխվում է`...
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում Ամանորին նվիրում են ավելի թանկ նվերներ, քան մյուս երկրներում. Wildberries-ի ուսումնասիրությունը
Հայաստանում Ամանորին ավելի թանկ նվերներ են պատվիրում, քան այլ երկրներում, որտեղ ներկայացված է Wildberries-ը։ Նման եզրահանգման է եկել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան
12:02 25/12/2024

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}