Կինն իննամյա երեխային տարել ու թողել է անտառում
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Շոտլանդիայում։ Կինն իննամյա երեխային տարել ու թողել է անտառում, ապա փորձել վերացնել հետքերը։ Այս մասին գրում է Mirror պարբերականը։
«31-ամյա Էշլի Մագքովերին երեխային տարել է գյուղ: Իմանալով, որ իր որդին վախենում է մթությունից, նրան թողել է թավուտում՝ առանց ուտելիքի և ջրի, միայն կարճաթև վերնաշապիկով և տաբատով։ Այնուհետև նա գրել է իր հորը, որ ինքը չգիտի, թե որտեղ է երեխան, և որ ինքը նրան իջեցրել է փողոցի մեջտեղում, որպեսզի նա կարողանա հեծանիվով տուն գնալ: Տղայի որոնողական աշխատանքներին մասնակցել են մոտ 80 ոստիկաններ, ուղղաթիռ, լեռնային փրկարարներ, առափնյա պահպանության աշխատակիցներ»,-նշում է աղբյուրը։
Վախեցած և ուժասպառ երեխային գտել է տեղի բնակիչներից մեկը, երբ զբոսնում էր շան հետ։ Նա լացի ձայն է լսել, հետո տեսել արյունոտ երեխային, որի հագին ոչ կոշիկ կար, ոչ գուլպա։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։ Պարզվել է, որ թթվածնային քաղցի պակասի հետևանքով լուրջ հիվանդություն է ձեռք բերել, հիմա հաշմանդամի սայլակին է գամված։
Փորձագետները պարզել են, որ անտառ տանելուց առաջ կինը երեխային թմրանյութ ու ալկոհոլ է տվել։
Տղային հարցաքննել են 2023 թվականի նոյեմբերին, սակայն նա չի կարողացել ճշգրիտ հիշել, թե ինչպես է հայտնվել անտառում և ով է նրան այնտեղ բերել։ Կինն իրեն մեղավոր է ճանաչել։ Շոտլանդուհու դատավարությունը շարունակվում է։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան