Հասարակություն 11:56 20/11/2024 Հայաստան

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից 2004-ին անհետացել են խիստ արժեքավոր գրեքեր. Դեմոյան

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը ահազանգում է, որ 2004 թ. թանգարանում արձանագրվել է գրքերի գողության դեպք.

«Անվճար խորհրդատվություն՝ պաշտոնանկությունների թեմայով

Հնարավոր պաշտոնանկությունների լավ առիթ կարող է հանդիսանալ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից 2004 թ. արձանագրված գրքերի գողության դեպքը: ՔՊՍՍ-ում շատ շտապ ներքին հետաքննություն իրականացնելու անհրաժեշտություն կա, ուստի հուշում եմ, թե ինչ պետք է արվի:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ներկայիս տնօրեն Էդիտա Գզոյանը դիմում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ 2004 թ. խիստ արժեքավոր գրականության անհետացման կապակցությամբ իմ հայտարարության հիման վրա 2007 թ. հարուցված քրեական գործը վերաբացելու և կասկածյալներին կրկին հարցաքննելու համար:  Այս գործի նկատմամբ հատուկ վերահսկողություն են հաստատում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

Ժաննա Անդրեասյանին գողությունների կապակցությամբ խիստ կարևոր տեղեկություն կարող է հայտնել ՀՑԹԻ նախկին տնօրեն Լավրենտի Բարսեղյանի տեղեկալ Երանուհի Մարգարյանը, ով այս պահին հանդիսանում է ԿԳՄՍ մշակութային ժառանգության վարչության պետի տեղակալը: Հիշեցնեմ, որ Լավրենտի Բարսեղյանն ինձ խոստովանել էր, որ գրքերը գողացել էին թանգարանի ասպիրանտները: 

2004 թ. ՀՑԹԻ ասպիրանտներ են հանդիսացել Արարատ Միրզոյանն ու Վլադիմիր Վարդանյանը:
Այդ մասին քաջատեղյակ է նաև Երանուհի Մարգարյանը:

Այնուհետև Ժաննա Անդրեասյանը զեկուցում է սափրված վարչապետին՝ չսափրված ժամանակ որոշ անձանց պաշտոնների նշանակելու անհամատեղելիության մասին և իհարկե ջանքեր է գործադրում գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Ի դեպ, Ժաննա Անդրեասյանը մեկ կարևոր հանձնառություն ևս ունի. պետք է պարզի, թե ինչ հանգամանքներում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ֆրանսահայ պատմաբան Ռայմոնդ Գևորգյանի թեթև ձեռքով անհայտացել խիստ արժեքավոր թանգարանային առարկա, որի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակում տվել եմ համապատասխան ցուցմունք, նախաքննությանը տրամադրելով անհերքելի ապացույցներ:

Խիստ արժեքավոր գրականության անհայտացման, ինչպես նաև արձանագրված մյուս հանցագործությունների առնչությամբ պատասխանատվություն են կրելու նաև ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի նախկին և ներկա անդամները:

Քրեական գործը վերաբացելու, գողությունների ու առանձնապես խոշոր չափի գումարների անհայտացման փաստերի կապակցությամբ հետաքննություն սկսելու և մեղավորներին պատժելու գործի վերսկողությունն առաջարկում եմ իր վրա վերցնի ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Արայիկ Հարությունյանը, ով այս պահին հանդիսանում է նաև ՀՑԹԻ հոգաբարձուների խորհրդի անդամ:  

Ձեզ տեսնենք, աղջիկնե՛ր»։ 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}