Ադրբեջանը զենք և զինտեխնիկ տեղափոխող ինքնաթիռների 5 թռիչք է իրականացրել դեպի Նախիջևան. Սերգեյ Մելքոնյան
Միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը Թելեգրամի իր միկրոբլոգում գրում է, որ Ադրբեջանն ուժեղացնում է Նախիջևանում տեղակայված ռազմական խմբավորումը։
«Նոյեմբերի 10-ից նոյեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը զենք և զինտեխնիկ տեղափոխող ինքնաթիռների 5 թռիչք է իրականացրել դեպի Նախիջևան։ Ինքնաթիռները թռել են Գյանձակից և Նախիջևան։
Նախիջևան զենք տեղափոխելու մասին պնդումների համար հիմք է հանդիսանում հետևյալ փաստերը.
Գյանջա-Նախիջևան երթուղով ինքնաթիռները թռչում են Թուրքիայի տարածքով։ Սա նշանակում է, որ անվտանգ օդային տարածք է անհրաժեշտ զենք տեղափոխելու համար, թեև այս ճանապարհը շատ երկար է և բառացիորեն շրջանցիկ է: Հիշեցնեմ, որ քաղաքացիական ինքնաթիռները Նախիջևանից Բաքու թռչում են ուղիղ Հայաստանի տարածքով։
Բայց արդեն Նախիջևան-Գյանջա երթուղում ինքնաթիռները թռչում են ավելի կարճ ճանապարհով՝ Իրանի օդային տարածքով: Սա նշանակում է, որ դրանք բեռնաթափված են, իրենց հետ զենք ու զինտեխնիկա չեն կրում։
Եզրակացություն. Սյունիքի պարագծի շուրջ լարվածությունն աճում է»,-գրելէ Մելքոնյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սերգեյ Մելքոնյան. Հայաստանը դադարել է Հայաստան լինելուց, արդեն՝ պաշտոնապես
- Ադրբեջանը պատրաստվում է ցանկացած սցենարի՝ ձմռանը լեռներում զորավարժություններ անցկացնելով. Սերգեյ Մելքոնյան
- Ով ինչ լծակ ունի, հիմա օգտագործում է , որ դառնա գլխավոր peace բրոքերը. Սերգեյ Մելքոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան