Վանաձորի Աբելյանի անվան թատրոնում առաջիկայում կլինեն պրեմիերաներ, իսկ մինչ այդ «Ոստրեն ու Մարգարիտը»՝ երևանյան բեմում
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնն արդեն պատրաստվում է ամանորյա ներկայացման. կրտսեր հանդիսատեսի համար Արեն Օսիպյանը բեմադրում է «Բարության գինը» ներկայացումը։
Թատրոնի PR մենեջեր Գոռ Փելեշյանը Panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ թատրոնը միաժամանակ պատրաստվում է պրեմիերայի, որը բեմ դուրս կգա արդեն 2025-ի սկզբին. թատրոնի գլխավոր ռեժիսոր Սարգիս Մանուկյանը Եվգենի Շվարցի «Սովորական հրաշք» ներկայացման վրա է աշխատում։
2025-ի ընթացքում թատրոնը նաև հյուրախաղեր է ունենալու։
Իսկ մինչ այդ 2-րդ անգամ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում Երևանի հանդիսատեսին ներկայացրեց Վիլյամ Սարոյանի «Ոստրեն ու Մարգարիտը» ներկայացումը։ Ներկայացումը բեմադրվել է Վիլյամ Սարոյանի 115-ամյակին նվիրված։ Բեմադրությունը` Արեն Օսիպյանի։
«Ոստրեն ու Մարգարիտը» պիեսի հիմքում ընկած է ընտանիքի պահպանման խորհուրդը: Ընտանեկան դժվարին իրավիճակը գրողը ներկայացնում է Քլարքի որդի պատանի Քլեյի զգացմունքների ու ապրումների միջոցով: Անհոգ երեխան բախվում է կյանքի դժվարությանը: Նրան անհայր մնալու վտանգն է սպառնում, և մոռանալով իր մանկական խաղերն ու անհոգությունը՝ երեխան մտածում է միայն հորը տուն վերադարձնելու մասին: Սարոյան գրողի բարությունը չէր կարող անհայր թողնել փոքրիկ հերոսին:
«Ոստրեն ու մարգարիտը» համարվում է «հույսի գրականության» լավագույն սիմվոլիստական գործերից:
Հարակից հրապարակումներ`
- Վանաձորի Աբելյանի անվան թատրոնում նոր թատերաշրջանում կլինեն պրեմիերաներ, այդ թվում՝ «Վիշապը» քաղաքական սատիրան
- Վանաձորի Աբելյանի անվան թատրոնի նոր ներկայացումը՝ «անսովոր» միջավայրում
- Այսօր դժվար է հետաքրքրել մանուկ հանդիսատեսին, ինչը Վանաձորի Աբելյանի անվան թատրոնին հաջողվել է
- Պրեմիերա՝ Վանաձորի Աբելյանի անվան թատրոնում
- Վանաձորի Աբելյանի անվան թատրոնը պատրաստվում է մանկական ներկայացման առաջնախաղի
- Վանաձորի Աբելյանի անվան թատրոնը կմասնակցի «Abish Alemi» միջազգային փառատոնին
- Աբելյանի անվան դրամատիկական ու Պետական կամերային երաժշտական թատրոնները նոր թատերաշրջանը սկսում են «Անուշ»-ով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան