Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է հութիների հարձակումը թուրքական ընկերությանը պատկանող բեռնատար նավի վրա
Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Եմենի հութիների՝ Անսար Ալլահ ապստամբների շարժման հրթիռային հարձակումը Կարմիր ծովում գտնվող Anadolu S բեռնատար նավի վրա։
«Մենք դատապարտում ենք Հութիների հրթիռային հարձակումը Եմենի ափերի մոտ գտնվող թուրքական ընկերությանը պատկանող «Անադոլու» բեռնատար նավի վրա»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Չորեքշաբթի օրը բեռնատար նավի վրա հարձակման մասին հայտարարել է ապստամբների զինված ուժերի խոսնակ Յահյա Սարիան։ Anadolu S-ը, նրա խոսքով, արձակվել է մի քանի բալիստիկ և հականավային հրթիռներով, երբ այն գտնվում էր Կարմիր ծովում: Սարիայի տվյալներով՝ ապստամբ ուժերը ուղիղ հարված են գրանցել նավի կորպուսին։ Նա հարձակումը բացատրել է նրանով, որ ընկերությունը, որին պատկանում է բեռնանավը, «խախտել է օկուպացված Պաղեստինի նավահանգիստներ մտնելու արգելքը»։
Հարակից հրապարակումներ`
- Հութիները հայտնել են Կարմիր և Արաբական ծովերում ամերիկյան նավերի վրա հարձակումների մասին
- Հութիների կողմից հարձակման ենթարկված հունական տանկերը երեք օր է այրվում է Կարմիր ծովում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան