Ցանկության դեպքում հնարավոր է Հայաստանի և Ռուսաստանի հավաքականների միջև խաղ կազմակերպել. Դոխոյան
Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Կարեն Դոխոյանը, ով 2000-2006 թվականներին հանդես է եկել ««Կռիլյա Սովետով» ռուսական ֆուտբոլային ակումբում, ասել է, որ Հայաստանի հավաքականը կարող է ընկերական հանդիպում անցկացնել Ռուսաստանի հետ։
«Կարծում եմ, որ ցանկության դեպքում հնարավոր է Ռուսաստանի և Հայաստանի միջև խաղը։ Ինչու՞ ոչ։ Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, սա ֆուտբոլ է, սպորտ։ Ղեկավարները պետք է որոշեն։
Չնայած ֆուտբոլն ասոցացվում է քաղաքականության հետ, ինչո՞ւ նման հանդիպում չանցկացնել։
Չէի ցանկանա համեմատել այս թիմերին, տարբեր են։ Բայց եթե այդպիսի խաղ կայանար, լավ կլիներ։ Նման մրցակիցները միմյանց արժանի են»,- championat.com հետ զրույցում ասել է Կարեն Դոխոյանը: