Քննիչները առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը
Նախաձեռնվել է քրեական վարույթ` Քրեական օրենսգրքի 486 հոդվածի առաջին մասով (երկու դրվագ). արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը, խոչընդոտելը: Այդ մասին հայտնում է hraparak.am-ը։
«Խոսքն այն մասին է, որ Արգիշտի Քյարամյանի հայտարարությամբ` ինչ որ մարդիկ երկու անգամ դիմել են իրեն Հովիկ Աղազարյանի որդու հարցով: Սակայն թե ովքեր` նա չի ասում: Աղազարյանը պնդում է, որ ինքը ոչ մեկին չի դիմել:
Արձանագրենք, քանի որ Աղազարյանը հրաժարվում է մանդատը վայր դնել, Նիկոլ Փաշինյանը գործի է դրել քրեաիրավական հետապնդման գործիքները:
Այսօր Հակակոռուպցիոն կոմիտեում մոտ 4 ժամ տևած հարցաքննությունից հետո քննիչները, մեր տեղեկություններով, առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը, իբրև թե` նրանում առկա տեղեկատվությունն ուսումնասիրելու համար:
Ակնհայտ է, որ խախտվում է պատգամավորի անձեռնմխելիության սահմանադրական դրույթը:
Մանավանդ` գլխավոր դատախազը դեռ չի մտել Ազգային ժողով և չի ստացել խորհրդարանի համաձայնությունը` նման ռեպրեսիվ գործողություններ կիրառելու համար»,-ասվում է հոդվածում։
Հարակից հրապարակումներ`
- Եթե Քյարամյանն անուններ տա, ես վայր կդնեմ իմ մանդատը. Հովիկ Աղազարյան
- «Հրապարակ». Հովիկ Աղազարյանը դիմադրել է, բայց ՔՊ վարչությունը որոշեց, որ նա պետք է մանդատը վայր դնի
- Հովիկ Աղազարյանի մանդատը վայր դնելու որոշումը կայացվել է այսօրվա ՔՊ վարչության նիստում