Մատվիենկոն վերընտրվել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ
ԱՊՀ երկրների Միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) խորհրդի անդամները կրկին խորհրդի նախագահ են ընտրել Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյին։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահի ընտրությունը ամենամյա ընթացակարգ է։
Համագործակցության մասնակից պետությունների պատվիրակությունների ղեկավարները բարձր են գնահատել Մատվիենկոյի աշխատանքը այդ պաշտոնում, նրա պրոֆեսիոնալիզմն ու կազմակերպչական որակները: Վալենտինա Մատվիենկոն ընդգծել է, որ ԱՊՀ ՄԽՎ գործունեությունը թիմային աշխատանք է, և կարևորել է համագործակցության յուրաքանչյուր պետության խորհրդարանականների ներդրումն այդ աշխատանքում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան