Տեսնում ես՝ «Գազ 66»-ի ռամա է դրած մայթի վրա, պապու ռաման է բա...Տարեք ձեր ննջարանի պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
«Տասնյակ տարիներով քանդած, բառիս բուն իմաստով ավերակ, ճանապարհը, մայթը կառուցում ենք, վերականգնում ենք։ Հետո ասում ես՝ գնամ, տեսնեմ մարդիկ այդ ճանապարհից օգտվո՞ւմ են։ Գնում ես, ինչ ես տեսնում՝ մեկը բերել մի ավտո ավազ է թափել մայթին, են մեկը քար է շարել մայթի վրա, երրորդը ասֆալտի վրա բետոն է անում։ Էդ մարդուն, որ ասես՝ էս ի՞նչ ես անում, կնայի, կասի՝ ի՞նչ եմ անում որ։ Ասֆալտի վրա բետոն է անում, հետո այդ բետոնի մնացորդի կեսը մնում է ճանապարհին, մայթին, գծանշման վրա»,- կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, երբ տեղի պաշտոնյայից հետաքրքրվում է, թե ինչ է արվում, աչքերը «ճպճպացնելով» պատասխանում է, թե ի՞նչ է եղել, որ։
«Ասում է, ավազ է, բերել է։ 7 կռազ ավազ է թափել մայթի վրա, բա ինչ անի, ուր տանի այդ ավազը... Կներեք արտահայտությանս՝ ուր ուզում է թող տանի և այս ապապետականությունն ամեն անկյունում է»,- ասաց Փաշինյանը։
Նա նաև նշեց,որ այդ համայնքով պարեկներ են անցնում, այդ ամենը տեսնում են, բայց չեն միջամտում։
«Գազ 66-ի ռամա է դրած մայթի վրա։ Պապու ռամա է բա՝ միակ հիշողությունն է մնացել պապից, կարո՞ղ է տանենք, ուր տանենք։ Կներեք՝ տարեք ձեր ննջարանում դրեք պապու բանն ա, հիշատակն է, կախեք ննջարանից»,-հայտարարեց գործադիրի ղեկավարը։
Ենթադրելով, որ համայնքի ղեկավարներն նման երևույթներին ուշադրություն չեն դարձնում, որպեսզի ընտրությունների ժամանակ ձայն չկորցնեն՝ Նիկոլ Փաշինյանը պնդեց, որ հակառակն է լինելու, նման արարքները կանխելով ավելի շատ ձայներ են ունենալու ընտրությունների ժամանակ։
«Մի մարդու ձայնը կորցնում ենք, 100 մարդու ձայն շահում ենք»,-նշեց Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, սա որոշ հարցերում մի քիչ խանգարել է. Փաշինյան
- Ուզում եմ մեր գործընկերներին, ովքեր թողել են իրենց պաշտոնը, կրկին շնորհակալություն հայտնել. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան