«Ոսկե գնդակի» դափնեկիր Ռոդրին Մեսսիին համարում է պատմության լավագույն ֆուտբոլիստ
Իսպանիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան և 2024 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր Ռոդրին հարձակվող Լիոնել Մեսսիին համարում է պատմության լավագույն ֆուտբոլիստը։ Ռոդրին նախկինում հանդես է եկել Լա Լիգայում։
«Ես կասկած չունեմ, Մեսսի: Ռոնալդուին հաջողվեց առանց բնատուր տաղանդի հավասարվել Մեսսիին: Բայց նրանք, ովքեր խաղացել են նրանց դեմ, հասկանում են տարբերությունը։
Մենք չէինք ուզում, որ Կրիշտիանուն մտներ տուգանային հրապարակ, քանի որ դա մահացու վտանգավոր էր: Բայց Մեսսին միշտ մտնում էր տուգանային հրապարակ ու ավելի շատ խնդիրներ ստեղծում մեզ համար։ Մեսսին ստացավ գնդակը, իսկ դու ասացիր՝ «վտանգ»:
Երբ ես սկսեցի խաղալ նրա դեմ, փորձում էի գնդակը խլել նրանից, բայց նա միշտ խույս էր տալիս ինձանից»,- Ռոդրիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Ռոդրին խոսել է նաև իսպանացի ֆուտբոլիստների «Ոսկե գնդակների» քանակի մասին. «Իսպանիան ունեցել է պատմության մեծագույն ժամանակաշրջաններից մեկը (Իսպանիայի հավաքականը 2008-ից 2012 թվականներին հաղթել է աշխարհի գավաթի և Եվրոպայի երկու առաջնություններում), Իսպանիայի հավաքականում էին խաղում ամենաուժեղ ֆուտբոլիստներից մի քանիսը, ուստի տարօրինակ էր, որ մենք ունեինք միայն մեկ «Ոսկե գնդակ», բայց այն ժամանակ երկու մարսեցիների՝ Մեսսիի և Ռոնալդուի ժամանակաշրջանն էր»։