Քաղաքական 14:30 21/11/2024 Հայաստան

Խնդրել ԲԴԽ նախագահին, ՀՔԾ պետին, ՔԿ նախագահին հրաժարական տալ ուղղակի միջամտություն է արդարադատությանը. Ռ. Վարդազարյան

ԲԴԽ բոլոր նախագահներն իրենց լիազորությունների ժամկետի ավարտին չեն հասել՝ սկսած Գագիկ Հարությունյանից, վերջացրած՝ Կարեն Անդրեասյանով։ Բոլորի լիազորություններն ավելի շուտ է դադարեցվել, քան՝ օրենքով էր նախատեսված։ Միայն ես եմ եղել, որ այդ, այսպես կոչված, խնդրանքին՝ հրաժարական տալու, մերժումով եմ պատասխանել, իմ նկատմամբ հարուցվել է քրեական գործ, այնուհետեև՝ հորինված պատճառով լիազորություններ են դադարեցվել, մյուսները՝ թե՛ Գագիկ Հարությունյանը, թե՛ Գագիկ Ջհանգիրյանը, թե՛ Կարեն Անդրեասյանն այդ «խնդրանքը» հարգել են և հրաժարական տվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է  ԲԴԽ նախկին նախագահ, Երևանի ընդհանուր իրավասության նախկին դատավոր Ռուբեն Վարդազարյանը։
ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը, սակայն, նկատում է՝ ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ և միայն ինքն է, որ մերժել էր հրաժարականի պահանջը։

«Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին, որ երկրի քաղաքական իշխանությունը չի պատկերացնում ինչ է նշանակում անկախ դատական համակարգ, ոչ միայն չի ցանկանում, այլև՝ չի պատկերացնում, ուղեղի ծալքերում չի տեղավորվում, որ դատական իշխանության կողքով անցնելու անգամ իրավունք չունի։ Խոսույթը լսելիս՝ թվում է, թե օբյեկտիվ ճշմարտություն են ասում, թե հանրությունը դժգոհ է, հանրությունն արդարություն է պահանջում, սոցիալան արդարության, արդարադատության պակաս ունի և այլն, բոլոր այն մարդիկ, որոնք իրենց իրավունք են վերապահում խոսել հանրության կամ ժողովրդի անունից, դրանք ամբողջությամբ մանիպուլյացիաներ են։ Ինչ է նշանակում՝ ժողովուրդը դժգոհում է, որտեղ է դա արձանագրված։ Ես պարբերաբար շփվում եմ ժողովրդի հետ, օրը 24 ժամ շփվում եմ, չեմ տեսել մեկ մարդու, որ դժգոհ լինի և դժգոհություն հայտնի, բոլորի դժգոհությունը մեկ դաշտում է՝ մի խառնվեք դատական իշխանությանը՝ լավն է, թե վատը, օրենքներ ընդունեք, օրենքներով կարգավորեք, եթե կկարգավորի այդ հարցը, գործադիրի ֆունկցիան ընդամենն առաջարկություն ներկայացնելն է, օրենսդիրինը՝ ընդունելը կամ ոչ, որևէ դեպքում միջամտելը չէ, չկա որևէ ինստիտուտ, որևէ նորմ, որ գործադիրը և օրենսդիրը կամ քաղաքական իշխանությունն իրավունք ունի միջամտելու, իսկ դա ուղղակի միջամտության մասին է։ Խնդրել՝ բարձրաստիճան պաշտոնյային հրաժարական տալ՝ խոսք կարող է լինել միայն կառավարության անդամների մասին, անկախ սահմանադրական մարմինների ղեկավարներին, առավել ևս՝ ԲԴԽ նախագահին, ՀՔԾ պետին, ՔԿ նախագահին՝ ուղղակի միջամտություն է արդարադատությանը, վաղ, թե ուշ՝ այդ հարցն օրակարգում միանշանակ լինելու է, որ սա սահմանադրական կարգի տապալմանը հավասար է»,- նշել է Վարդազարյանը։

Դիտարկմանը, որ եթե իշխանությունը ցանկանում է տեսնել յուրայիններին, ապա ինչու են այդ պաշտոնյաները ենթարկվում, արդյոք դրանով ևս չեն հաստատում, որ այս ընթացքում այդքան էլ անկախ չեն եղել և, ի վերջո, Կարեն Անդրեասյանից կարծես թե այս իշխանությունները դժգոհ չպետք է լինեին, որովհետև հենց նրա պաշտոնավարման ժամանակ մի շարք դատավորների լիազորություններ դադարեցվեցին, օրենսդրական փոփոխություններ եղան, օրինակ՝ դատավորների գնահատման հանձնաժողովի հետ կապված՝ Ռուբեն Վարդազարյանն արձագանքել է՝ նշելով, որ չի կարող վստահ ասել, կարծում է՝ հասել ենք այն փուլին, այն աքսիոմատիկ ճշմարտությանը, որ «հեղափոխությունը խժռում է իր զավակներին»։

«Շոուն ապահովելու համար պետք են զոհեր, այդ թվում՝ ԲԴԽ-ն է այդ զոհերից մեկը։ Իմ կարծիքով՝ պետք է, որ քաղաքական իշխանությունը դժգոհ չլիներ Կարեն Անդրեասյանից, բայց արի ու տես, որ շոուն ապահովելու համար որոշեցին «մատաղ» անել նաև ԲԴԽ նախագահին։ Այլ ռացիոնալ բացատրություն այս ամենին չեմ կարող գտնել»,- նշել է Վարդազարյանը՝ հավելելով, որ այս ամենի մեջ մի բանն է դրական, որ ԲԴԽ հաջորդ նախագահը պետք է դատավոր լինի, իսկ այն մարդը, որը ԲԴԽ անդամ է դարձել դատավորի կարգավիճակով, շարունակում է մնալ դատավոր, ապա Վարդազարյանը վստահ է, որ նրա՝ դատավոր լինելու փաստը կբարելավի դատավորների վիճակը, որովհետև միայն դատավորի կարգավիճակ ունեցող ԲԴԽ նախագահը կարող է հասկանալ դատավորների դարդն ու ցավը, կարող է դարման լինել ցավերին։

«Համենայն դեպս՝ այն քաղաքական անհեթեթությունները, որ տեղի էր ունենում Ջհանգիրյանի և Անդրեասյանի ժամանակ, վստահ եմ, որ տեղի չեն ունենա, որովհետև դատավորի ուղեղի կառուցվածքն է այդպիսին, որ նա բնազդորեն թույլ չի տա, որ անհիմն, անտեղի, աբսուրդ հետապնդումները լինեն դատավորների նկատմամբ, ինչն իրականացվում էր»,- ընդգծել է  Վարդազարյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:06
Եթե նա շատ է ուզում բանավիճել, ապա խորհուրդ ենք տալիս բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ.Սերժ Սարգսյանի գրասենյակի պատասխանը Փաշինյանին
Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս ճանաչելու մասին հայտարարության հեղինակ Նիկոլ Փաշինյանը պնդել է, թե 1994 թվականից ի վեր...
Աղբյուր` Panorama.am
21:48
Շրջանառությունից հանվել է տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթը
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ շրջանառությունից հանվել է հանրային անվտանգության ապահովման շրջանակում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները...
Աղբյուր` Panorama.am
21:30
Խոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «BMW»-ն ու «Volkswagen»-ը, վերջինը հայտնվել է մայթին
Նախորդ օրը՝ եկտեմբերի 22-ին, ժամը 12։10-ի սահմաններում Ահարոնյան և Դրոյի փողոցների խաչմերուկում բախվել են «BMW» և...
Աղբյուր` Panorama.am
21:12
Իրանի խորհրդարանը վավերացրել է Իրանի և ԵԱՏՄ-ի միջև Ազատ առևտրի գոտու համաձայնագիրը
Իրանի խորհրդարանի պատգամավորները լիագումար նիստում քննարկել են տնտեսական հանձնաժողովի զեկույցը՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Եվրասիական...
Աղբյուր` Panorama.am
20:54
Թբիլիսիի քաղաքապետարանը Meta-ի գովազդի համար մոտ 25 հազար դոլար կծախսի
Թբիլիսիի քաղաքապետարանը Meta ընկերության Instagram և Facebook սոցիալական ցանցերում գովազդի (Boost) համար 2025 թվականին 70 հազար լարի (մոտ 25...
Աղբյուր` Panorama.am
20:41
Փաշինյանը ստելով՝ փորձում է ինքն իրեն արդացնել Արցախ կորստի և զոհերի համար․ Լևոն Քոչարյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանn, անդրադառնալով վարչապետ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «1994...
Աղբյուր` Panorama.am
20:22
Ի՞նչ բանավեճ քաոսի լեզվով խոսող, առողջ տրամաբանությունը մերժող և միտքը կեղծիքի վրա կառուցող մարդու հետ․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է.  «Ինքդ էլ լավ գիտես, որ նախորդ նախագահներից ոչ ոք չի գալու քեզ հետ բանավեճի, դրա համար էլ...
Աղբյուր` Panorama.am
20:10
Անդրեն ու կինը՝ Անին բաժանվե՞լ են․ Երգչի կինը հեռացրել է բոլոր լուսանկարները
Starnews-ը գրում է․ «Օրեր առաջ ԱՄՆ-ում՝ Dolby թատրոնում տեղի ունեցավ «Armenian music Video Awards» հեղինակավոր...
Աղբյուր` Panorama.am
20:00
Գերասիմ Վարդանյանը կշարունակի մնալ ազատության մեջ․ փաստաբան
Փաստաբան Սերգեյ Հարությունյանը տեղեկացնում է․ «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց ՀՀ գլխավոր դատախազության հատուկ վերանայման...
Աղբյուր` Panorama.am
19:36
Բա դու ո՞ւմ ետևում ես թաքնվում`ոստիկանության զորքի՞, թե՞ զրահապատ շքախմբի․ քաղաքացիները պատասխանում են Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Լավ է, որ նախկին նախագահները իրենց ներկայացուցիչների միջոցով արձագանքել են ԼՂ բանակցային...
Աղբյուր` Panorama.am
19:20
Սամվել Վարդանյանի նկատմամբ հանցագործության կազմակերպիչը հանդիսացել է ՔՊ-ի բարձրագույն ղեկավարությունը․ Մելիքյան
«Սա հանցագործության մասին հաղորդում է, որը ներկայացրել է տուժող ճանաչված Հակոբ Ասլանյանը։ Այն քանի որ հանրային մեղադրանքի գործ է, ոչ թե՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Արցախյան բանակցությունների մասին Նիկոլի գրառումը ոտքից գլուխ սուտ է, փորձում է էշի տեղ դնել․ Աշոտյան
Նիկոլի այսօրվա գրառումը մինչ իր կողմից իշխանության զավթումն Արցախյան բանակցությունների բովանդակության մասին ոտքից գլուխ կեղտոտ, անլվա սուտ է,...
Աղբյուր` Panorama.am
18:37
Դատավարությունը կարող է վերջանալ Սամվել Վարդանյանի պարգևատրմամբ․ Նարեկ Մալյան
Հնարավոր է ինտրիգ ակնկալել  Սամվել Վարդանյանի դեմ դատից՝ հաշվի առնելով Հակոբ Ասլանյանի այսօրվա կարգավիճակը, լրագրողի հարցին ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ես նմա՞ն եմ հալածվողի․ ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյան
Լրագրողները ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյանից հետաքրքրվեցին, թե հնարավոր է հետ վերցնի բողոքը, պատասխանը կարճ էր՝ ոչ։ Հարցին թե, արդյո՞ք...
Աղբյուր` Panorama.am
18:00
Չեմ հասկանում, ով է նման հաշվարկ կատարել. Տնտեսագետը՝ աշխատաժամանակի կրճատման մասին
Աշխատաժամանակի տևողության՝ մեկ ժամով կրճատումը կառաջացնի բացասական հետևանքներ թե տնտեսության, թե գործատուների, թե պետական բյուջեի համար։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սիրիայի արտգործնախարարի պաշտոնակատարը կրթություն է ստացել Թուրքիայում
Սիրիայի նոր իշխանություններն արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար  են նշանակել Ասաադ Հասան ալ-Շիբանիին: Այդ մասին տեղեկացրել է...
Աղբյուր` Panorama.am
17:58
Նա uտախnսnւթյան բացարձակ չեմպիոն է. Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ Փաշինյանի մասին
«Վաղուց պարզ է, որ նա ստախոսության բացարձակ չեմպիոն է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
17:51
Հայ nրբnւhիների գործած Ղազիրի գորգը՝ Հայոց ցեղասպանnւթյան թանգարան-ինստիտուտում
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ստացել է արժեքավոր նվիրատվություն՝ Ղազիրի (Լիբանան) որբանոցի հայ որբուհիների գործած գորգը, որը գործվել...
Աղբյուր` Panorama.am
17:42
Կրեմլը հերքել է լուրերն այն մասին, որ Ասադի կինը ցանկանում է բաժանվել նրանից և հեռանալ Ռուսաստանից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բաշար ալ-Ասադի կնոջ՝ «Ռուսաստանի Դաշնությունից հեռանալու հատուկ...
Աղբյուր` Panorama.am
17:31
Պուտինն Իրանի նախագահին հրավիրել է Ռուսաստան
Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքիանը  հրավիրվել է Ռուսաստանի Դաշնություն։ Նրան համապատասխան հրավեր է ուղարկել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
17:21
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Բելառուսը
ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուսում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետության տարածքը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց։ Անիի տարածաշրջանում խիտ...
Աղբյուր` Panorama.am
17:14
ՄԻՊ-ն հրապարակել է արտահերթ զեկույց
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է  արտահերթ զեկույց՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:53
Փաշինյանը հանրությանը մեսիջ է ուղարկում, թե իր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն է. Նորիկ Նորիկյան
«Նիկոլ Փաշինյանը մեզ՝ հանրությանը, մեսիջ է ուղարկում, թե՝ սիրելի հանրությո՛ւն, մեր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Եվգենի Պետրոսյանի ընտանիքում uկանդալ է ծագել
Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանի ավագ դուստրը պահանջում է ԴՆԹ անալիզ՝ համոզվելու, որ Տատյանա Բրուխունովայի երեխաների հայրը հենց իր հայրն...
Աղբյուր` Panorama.am
16:27
Հենրիխ Դանիելյան. Քաղաքապետարանը դարձրել եք թալանի և կոռուպցիայի որջ
«Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա»,-Ավինյանի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «Հայաքվե»
««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}