Սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Տեղեկատվական անվտանգության, մեդիայի հարցերով փորձագետ Տիգրան Քոչարյանը գրում է.
«Երեկ արվեց այն ինչ պետք է արվեր։ Ինչի մասին և զգուշացնում էի։
Ծիծեռնակաբերդի բլուրում, Ցեղասպանության հուշահամալիր մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա, հնչեցվեց ցեղասպան Թուրքիայի օրհներգը և վեր խոյացավ Թուրքիայի դրոշը` ի պատիվ թուրք զինվորական ըմբիշի հաղթանակի։
Դահլիճում գտնվող հայ զինվորների ու պետպաշտոնյաների ներկայությամբ։
Այն ինչ ծրագրված էր անել, արվեց։
Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց»։
Հիշեցնենք, որ Երևանում երեկ մեկնարկել է զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը. առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչները 3 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ են նվաճել։
Երեկ կայացել են նաև մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունն ու մրցանակակիրների պարգևատրությունը, որին մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանը, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Կարեն Գիլոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան