Տնտեսություն 14:17 21/11/2024 Հայաստան

Անարդարության պատճառով, խորհրդատուները մտածում են իրենց հաշիվները Հայաստանից դուրս բերելու մասին. Սիլվա Մեսրոպյան

Կառավարությունը նախաձեռնել ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենսդրական փաթեթ, որով մասնավորապես առաջարկվում է մասնագիտական ծառայությունների ոլորտը շրջանառության հարկի ռեժիմից տեղափոխել ընդհանուր հարկման համակարգ: Ոլորտում գործունեություն ծավալող սուբյեկտները դեմ են այդ փոփոխություններին՝ համարելով, որ այն կմեծացնի ստվերը, կհարվածի ոլորտին և շատերին կստիպի իրենց գործունեությունը տեղափոխել ՀՀ սահմանից դուրս։ Օրենսդրական փոփոխությունների շուրջ Panorama.am-ը զրուցեց,կառավարման որակավորված խորհրդատու,  IMC Armenia ընկերության գործադիր տնօրեն Սիլվա Մեսրոպյանի հետ։

Ս. Մեսրոպյան-Այս խնդրին մենք 5 տարի առաջ էլ ենք առնչվել, հիմա էլ և շատ տհաճ է լսել կառավարության նույն պնդումը, թե ոլորտում ավելի բարձր են վարձատրվում, դրա համար են տեղափոխում ընդհանուր հարկային դաշտ։ Կարծես թե պատճառ է, որ եթե ոլորտում ավելի բարձր են վճարվում, ապա կարելի է իրենց եկամուտները կրճատել, ինչն, ինքնին արդեն անարդարություն է, երբ մեր առաջ են դնում սոցիալական անարդարության հարցը։
Երբ 2019 թվականին այս նույն որոշումը որոշեցին կայացնել, մինչ նույն քաղիրավական պայմանագրով աշխատող իրավախորհրդատուներն ավելի շատ էին, որոնք չէին ափսոսում ավելի բարձր հարկեր վճարել։

Մենք այն ժամանակ էլ չլռեցինք, երբ ասում էին, թե մեր ոլորտում ստվերը մեծ է, շահույթի մարժան բարձր է և այդ արտահայտությունները պատճառ դարձան, որ ոլորտում խորհրդատուների մեծամասնությունն ուղղակի անհատ ձեռնարկատեր ձևակերպվեն և իրոք իր եկամուտները կրճատեն։

Այս պահին ներկայացված որոշումն անարդար է, որովհետև եթե այլ ոլորտներում թույլ են տալիս ունենալ սկսնակ, միջին, փոքր և խոշոր բիզնեսներ, ապա մեր ոլորտը կարծես սահմանափակվում է, որովհետև բոլորը՝ սկսնակ, միջին, խոշոր թե որոշակի փորձ ունեցողները ենթարկվում են նույն կանոնների և աճի տեմպերն անհավասար են լինում, ինչը բերելու է նրան, որ արդեն քննարկվում է մի դեպքում հաշիվները Վրաստան տեղափոխելու հարցը, որտեղ հարկային պայմաններն շատ ավելի շահավետ ու հարմար են։ Երկրորդ՝ հնարավորության դեպքում չձևակերպել եկամուտներ, որոնք 32-33% հարկման են ենթարկվելու։ Ինչու վճարել այդքան տոկոս, եթե կարող ես չվճարել։

Այս անարդարությունը, որը ոլորտի նկատմամբ կիրառվում է, անհավասարություն է դնում, քանի որ այլ ոլորտներում ավելի մեծ բիզնեսների համար այդ սահմանափակումը չկա, այն, այսպես ասած, բոյկոտելու պատճառ է դառնալու։

Panorama.am-Հիմնավորելով նախագիծը՝ գործադիրի ներկայացուցիչները և ՔՊ-ական խորհրդարանական մեծամասնությունն անընդհատ նշում էին, թե գործող հարկային համակարգն սոցիալապես անարդար է.

Ս. Մեսրոպյան-Որպես սոցիալական անարդարության օրինակ նշվեց, որ ուսուցիչները վճարվում են շատ ցածր, բայց արդքանից վճարում են 20% հարկ, իսկ խորհրդատուները վճարվում են թանկ, բայց դրանից վճարում են շատ ավելի ցածր հարկ,  ինչը ֆինանսների նախարարության կողմից բազմիցս հնչեցվում էր։ Կարծում եմ, որ ըստ վարձատրության վերաբերմունք ունենալը նույնպես անարդարություն է, որովհետև նույն սկզբունքով էլ կազմակերյպության ներսում էլ լինում են ցածր և բարձր վաձատրություն ունեցող աշխատակիցներ՝ ըստ իրենց կոմպետենցիաների։ Այն չի նշանակում, որ եթե տնօրենը ստանում է 1 մլն դրամ, ապա պետք է վճարի շատ ավելի շատ հարկեր քան, օրինակ, հավաքարարը, կամ բանվորը, որն ավելի ցածր է ստանում։

Խորհրդարանական լսումների ժամանակ Ֆինանսների փոխնախարարի կողմից եկամուտի ծավալներին անընդհատ հղում անելը բերում է այն սկզբունքին, ըստ որի՝ եթե դուք շատ եք վարձատրվում, ապա արդար է ձեզանից ավելի շատ հարկ գեներացնելը։ Ոլորտների միջև անհավասարություն դնելը նունպես անարդարության նշաններից մեկն է, որը, կարծում ենք, որ չի կարելի։ Օրինակ, ինչո՞ւ անշարժ գույքի գործակալը չի ներառված շրջհարկից զրկվողների  ցանկում, արդյո՞ք իր եկամուտներն ավելի ցածր են, նույնը՝ տուրիստական գործակալությունը կամ այլ ոլորտը։ Ոչ մի հիմնավորում չկա, թե ինչու են հենց այս ոլորտները ներառված, բացի այն, որ մենք ավելի բարձր եկամուտներ ունենք, կամ ավելի բարձր դրույքաչափերով ենք վարձատրվում։

Panorama.am-Եթե այս փոփոխությունները մտնեն ուժի մեջ, արդյոք ձե՞ր ծառայությունների գները կթանկանան։

Ս. Մեսրոպյան-Միանշանակ, որովհետև խոհրդատունեը հո բոլորն անհատ չեն։ Կան մի շարք խորհրդատվական կազմակերպություններ՝ միջին և մեծ և նրանց աշխատակիցներն էլ նույն սկզբունքով վճարում են այդ 20%-ը։ Ինչու խորհրդատվական կազմակերպության աշխատակցի հանդեպ այդ սոցիալական անարդարության հղումը չի կատարվում և բերվում է միայն մանկավարժինը, որովհետև այստեղ մենք հասկանում ենք, որ, այսպես ասած, էմոցիոնալ ալիք բարձրացնելու կարիք կա, որովհետև այդ նույն խորհրդատվական կազմակերպության աշխատակիցն էլ է այդ նույն 20%-ը հարկվում։

Արդեն իսկ կա միտում, որ խորհրդատուները, որոնց մեծ մասը նաև միջազգային կազմակերպությունների հետ են աշխատում ձգտում են իրենց հաշիվները տեղափոխել հարևան երկրներ, որտեղ հարկային դաշտն ավելի բարվոք է։ Բազմաթիվ խորհրդատուների հետ եմ զրուցել, որոնք  հարցնում են, թե ինչու շարունակեն գործունեությունը Երևանում, եթե կա Թբիլիսիի կամ այլ մայրաքաղաքի տարբերակը։ Դիտարկվում է նաև Կիպրոսի տարբերակը, երբ փորձում են ինչ-որ առումով եկամուտները դուրս հանել երկրից։

Այդ անարդար վերաբերմունքը նաև էմոցիոնոլ բացասական ֆոն է ստեղծում, որ եթե չեն գնահատում ոլորտի մասնագետներին, ապա ինչու վճարեն հարկերը տվյալ երկրում։

Panorama.am-Արդյո՞ք այս օրենսդրական փոփոխությունը չի հարվածելու փոքր և միջին ձեռնարկատիրությանը։

Ս. Մեսրոպյան -Որպես անհատ, ասեմ, որ ինքս աշխատում եմ շատ ձեռնարկատիրական ինկուբացիաներում և գրեթե բոլորում ներառված փորձագետ եմ։ Տարեկան ես աշխատում եմ 500-ից ավել սկսնակի հետ, ովքեր անցնում են ձեռնարկատիրական ծրագրեր, ստանում են սաղմնային ֆինանսավորում  և սկսում են բիզնես։ Նաև այն բիզնեսները, որոնք մի քանի տարվա գործունեություն ունեն, բայց չեն գրանցվել, իրենց հետ մենք նույնպես աշխատում ենք։ Չեք պատկերացնի, թե մենք ինչ մեծ ջանքեր ենք թափում բացատրելու համար, որ ներկա օրենսդրական դաշտը թույլ է տալիս, որ ձևակերպեն, քաղաքակիրթ բիզնես իրականացնեն, արդյունավետ աշխատեն խանութների հետ իրենց փոքր շրջանառության պայմաններում, նույնիսկ՝ հարկ չվճարեն։ 

Մենք գրագետ խորհրդատվության շնորհիվ մի շարք բիցնեսների բերում ենք դաշտ։ Բնականաբար, այլևս նրանց համոզել չի լինի, որ ավելի լավ կլինի բիզնեսը գրանցեն և աշխատեն, որովհետև այս պայմաններում ոչ մի նոր սկսնակ բիզնես էլ չի ուզենա իր գործունեությունը ձևակերպի, իսկ ձևակերպածների շարջանում արդեն շատ-շատերը  կդադարեցնեն և, ինչու չէ՝ կգնան կանխիկի շուկա և ոչ մի եկամուտ չեն ձևակերպի։ Այն առաջին հերթին նաև ՓՄՁ-ներին հարվածող օրենսդրական փոփոխություն է, որը ոչ մի դրական ազդեցություն չի ունենալու, բացի ստվերի մեծացմանը նպաստելուց։

Այս օրենսդրական փոփոխությունները ձեռնտու են խոշորներին, որովհետև իրենց մրցակցային առավելություններն ավելի են ընգծվում և նրանք, այսպես թե այնպես, աշխատում են ԱԱՀ-ի դաշտում և իրենց հարմար է։ Բայց հաշվի չենք առնում, որ խոշորներն աշխատում են խոշորների հետ, իսկ ավելի սկսնակ և փոքր խորհրդատվական կազմակերպություններն աշխատում են այս սկսնակների և ՓՄՁ-ների հետ, որտեղ ծառայություններ չի գնի ավելացման հետևանքով։

Օրենսդրական փոփոխությունների հետևանքով անհասանելի են դառնալու մի շարք ծառայություններ, որոնք ՓՄՁ-ներին կարող էին օգնել ավելանալ։ Հասկանում ենք, որ հիմնական նպատակը եկամուտների ավելացումն է, բայց այն կարելի է անել նաև վերահսկողության ավելացման շնորհիվ, որովհետը, հասկանալի է, որ այս օրենսդրական պայմանները շատերի կողմից նաև չարաշահվել է, իսկ դրանց վերացման փոխարեն բարդացնել պարտաճանաչների վիճակը՝ լավագույն լուծումը չէ։ Ես կարծում եմ, որ մի շարք վերլուծություններ և հաշվարկներ բացակայում են այդ օրենքի նախագծից և ցանկալի կլիներ, որ ավելի շատ վերլուծությունների, հաշվարկների վրա ներկայացվեն նման օրենսդրական փոփոխություններ,որովհետև այն միայն բացասական հետևանքներ է առաջացնելու թե՛ էմոցիոնալ, թե՛ ծախսային առումով։

Panorama.am- Հավանական համարո՞ւմ եք, որ օրենսդրական փոփոխությունը հակառակ էֆեկտն ունենա։ Փորձում են բյուջեի մուտքերը մեծացնեն, բայց հակառակը ստացվի՝ ստվերը մեծանա և զուգահեռաբար հարկերը կրճատվեն։

Ս. Մեսրոպյան -Բնականաբար այդ ակնկալիքները չեն արդարանա։ Այդպես էլ կլինի, ինչպես որ 2019 թվականի նախաձեռնությունը նույն մեր ոլորտում նպաստեց հարկերի կրճատմանը, որովհետև այդ անարադար վերաբերմունքը շատ վրդովեցրեց ոլորտի մասնակիցներին և այս դեպքում էլ շատ-շատերին, առավել ևս մտավոր ռեսուրս գեներացնող մարդկանց շատ ավելի հեշտ է լինելու գտնել լավագույն լուծումներ և նրանք կփորձեն եկամուտները հնարավորինս այլ երկրներ տեղափոխել, որպեսզի հարկերը չվճարեն անարդար սկզբունքով։ Մյուս կողմից՝ թե՛ ՓՄՁ-ների, թե՛ բիզնեսի այլ ոլորտների մոտ եկամուտները ծածկելու տենդենցը շատ մեծանալու է, որովհետև, եթե հարկ վճարելու մոտիվացիա չկա, իսկ հարկեր գեներացնելու դեպքում չես գնահատվում պետության կողմից, ապա այս դեպքում անհարգալից վերաբերմունք է նաև պարտաճանաչ հարկատուների հանդեպ և այն ունենալու է հակառակ էֆեկտը, որովհետև բացի ծախսերը նաև էմոցիոնալ առումով շատ բացասական հետևանքներ կթողնի։

2019 թվականին Ֆինանսների նախարարությունը նույն նախագիծը,նույն ոլորտների հանդեպ նորից առաջ էր քաշել և երբ եղավ կլոր սեղան հանդիպում, ոչ մի հարցի պատասխան չկարողացան տան, ինչպես, որ վերջին խորհրդարանական լսումներին չկարողացան հիմնավորեն, թե ինչու հենց այդ ոլորտները, բացի այն հիմնավորումը, որ մենք բարձր ենք վարձատրվում, որը շատ տհաճ է հնչում։ Այն ժամանակ ոլորտների կողմից մեծ պրեսինգ կիրառվեց և Նիկոլ Փաշինյանը հեռացրեց այդ կետը, որը սահմանափակում էր այդ ոլորտների գործունեությունը և պարտադրում ԱԱՀ-ի դաշտում գործել։ Նախկինում չունենալով ոչ մի հիմնավորում՝ հրաժարվեցին օրենսդրական նախագիծն անցկացնելուց, բայց  5 տարի անց նորից անպարտրաստ, առանց հաշվարկների,առանց վերլուծության, բացի այն, որ 132 մլրդ ավել հարկ կհավաքեն, չբերվեց։ Ճիշտ կլիներ, որ ներկայացնեին, թե քանիսին է վերաբերում փոփոխությունը, ինչ շրջանառության մասին է խոսքը, ինչ կորուստներ կլինեն և առավելություն կապահովվի։ Չկա նման վերլուծություն։ 

Խորհրդատվական շուկան ներառում է 1000-ից ավել ներկայացուցիչ՝ թե՛ խորհրդատվական կազմակերպություններ, թե՛ անհատներ։ Բավական մեծ և բավական լավ կարգավիճակ ունի հայկական խորհրդատվական շուկան, ցանկալի չէր լինի, որ այն տեղական շուկան զարգացնելու փոխարեն դուրս գար երկրից։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:40
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկեր Աբաս Արաքչիի հետ: X-ի իր էջում Միրզոյանը գրել է, որ անդրադարձ է...
Աղբյուր` Panorama.am
20:26
Իվանիշվիլին վարչապետի թեկնածու է ներկայացրել Իրակլի Կոբախիձեին
«Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին վարչապետի պաշտոնում կրկին ներկայացրել է գործող վարչապետ Իրակլի Կոբախիձեի...
Աղբյուր` Panorama.am
20:12
Մատվիենկոն վերընտրվել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ
ԱՊՀ երկրների Միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) խորհրդի անդամները կրկին խորհրդի նախագահ են ընտրել Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա...
Աղբյուր` Panorama.am
19:59
Իսրայելը մեկ օրվա ընթացքում հարվածների չորրորդ ալիքն է սկսել Բեյրութի ուղղությամբ
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հինգշաբթի օրը սկսել են հարվածների չորրորդ ալիքը Բեյրութի հարավային արվարձաններին։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Խաղաղությունը մոտ է, քան երբևէ, ՀՀ-ին և Ադրբեջանին կոչ ենք անում բաց չթողնել հնարավորությունը. Ֆիդան
Խաղաղությունը Հարավային Կովկասում մոտ է, քան երբևէ։ Ադրբեջանին և Հայաստանին կոչ ենք անում բաց չթողնել այս պատմական հնարավորությունը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:32
Զինծառայող Հրայր Ալիխանյանը հաղթեց Սաուդյան Արաբիայի Թագավորության մասնակցին
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Հրայր Ալիխանյանը (74 կգ) հաղթեց Սաուդյան Արաբիայի Թագավորության մասնակցին 12։2 հաշվով և նվաճեց...
Աղբյուր` Panorama.am
19:19
Պղծվում և ոչնչացվում է մեր հազարամյա մշակույթը․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
Հռոմի Սուրբ Թովմա Ակվինացու անվան քահանայապետական համալսարանում նոյեմբերի 18-19-ը տեղի է ունեցել միջազգային համաժողով՝ նվիրված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Միրզոյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին
Արարատ Միրզոյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։...
Աղբյուր` Panorama.am
18:52
Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ...
Աղբյուր` Panorama.am
18:39
Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը այս անգամ անդրադարձել է Թուրք-ադրբեջանական տարաձայնություններին էներգետիկ ոլորտում: Հոդվածում,...
Աղբյուր` Panorama.am
18:24
Ժամկետային զինծառայող Սամվել Գրիգորյանը 9։1 հաշվով հաղթեց Ղազախստանի մասնակցին
 ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Սամվել Գրիգորյանը (82 կգ) 9։1 հաշվով հաղթեց Ղազախստանի Հանրապետության մասնակցին և...
Աղբյուր` Panorama.am
18:12
Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա
Թուրքիան շարունակում է հարաբերությունները խորացնել ու զարգացնել աֆրիկյան երկրների հետ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան Սոմալիի հետ...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:00
ԱՀԿ. Աղմուկը՝ մարդու առողջության համար թաքնված սպառնալիք
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետազոտողները պարզել են, որ 85 դԲ (դեցիբել) բարձր ֆոնային աղմուկը կարող է հրահրել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ըմբշամարտի զինվորականների ԱԱ. Տիգրան Մինասյանը՝ արծաթե մեդալակիր, Շանթ Խաչատրյանը՝ բրոնզե
55 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Տիգրան Մինասյանը նվաճեց Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների...
Աղբյուր` Panorama.am
17:43
ՔԿ. Խափանման միջոց կալանքի միջնորդությունների ներկայացման դեպքերը նվազել են
Քննչական կոմիտեն ուսումնասիրել է 2024թ․ առաջին ինը ամիսների ընթացքում իր ստորաբաժանումներում քննվող քրեական վարույթներով խափանման միջոցների...
Աղբյուր` Panorama.am
17:35
Իլոն Մասկի Tesla էլեկտրամոբիլները ԱՄՆ-ում ճանաչվել են ամենավտանգավորները
ԱՄՆ-ի Ճանապարհների երթևեկության անվտանգության ազգային վարչությունը (NHTSA) վերլուծել է վթարների վիճակագրությունը և եզրակացրել, որ երկրում...
Աղբյուր` Panorama.am
17:24
ՖԱՖ. Այս խայտառակ վիճակի պատասխանատուն ՀՖՖ այսօրվա ղեկավարությունն է
««Վեստ Արմենիա» ակումբի ֆուտբոլիստներն դուրս չեկան «Փյունիկի» դեմ։ Սա կլինի «Վեստ Արմենիայի» 2-րդ տեխնիկական պարտությունը, ևս մեկի դեպքում ակումբը ավտոմատ կհեռացվի առաջնությունից»
Աղբյուր` Panorama.am
17:20
Գավառում վտանգավոր պանիր է արտադրվել
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Արման Սենոքյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը...
Աղբյուր` Panorama.am
17:11
Կոսմետոլոգ. Մաշկի ծերացման հիմնական պատճառները
Մաշկի ծերացման երկու տեսակ կա՝ բնական և վաղաժամ: «Որպես կանոն, տարիքային փոփոխությունները տեղի են ունենում աստիճանաբար և ամենից հաճախ...
Աղբյուր` Panorama.am
17:09
44-օրյա պատերազմի մասնակիցը Դալմայի այգիների ջրատարի մոտ թողել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք
Բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման թեման ոստիկանության համար մնում է արդիական: Օպերատիվ աշխատանքին զուգահեռ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Մեդվեդևը հայտնել է Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների մասնակիցներին վճարելու խնդիրների մասին
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության (ՀՌԳ) մասնակիցներին վճարումների հետ...
Աղբյուր` Panorama.am
16:53
Արտածին դրական գործոնները թուլանում են։ Կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2024թ. առաջին ինն ամիսներին ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։ Այսպիսով՝ •...
Աղբյուր` Panorama.am
16:39
Նոյեմբերի 25-ից մեկնարկում է ձմեռային զորակոչը
Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող  նախագծերի փաթեթով որոշում ընդունեց 2024 թ. նոյեմբերի 25-ից մինչև 2025 թ. հունվարի 31-ը,...
Աղբյուր` Panorama.am
16:38
Նեթանյահուին, Գալանտին և ՀԱՄԱՍ-ի հրամանատարներին կալանավորելու հրամաններ են տրվել՝ ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար
Միջազգային քրեական դատարանի (ICC) դատավորները ձերբակալության օրդեր են տվել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախկին նախարարին, ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
16:30
«Մեզ բոլորիս հեքիաթ է պետք». կայացավ Ելենա Արշակյանի «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան
Այն Ամանորի հրաշքի ու երազանքի մասին է, որը հանդիսատեսին հիշեցնում է՝ երբեք մի դադարեք երազել…
Աղբյուր` Panorama.am
16:23
Ցանկության դեպքում հնարավոր է Հայաստանի և Ռուսաստանի հավաքականների միջև խաղ կազմակերպել. Դոխոյան
Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Կարեն Դոխոյանը, ով 2000-2006 թվականներին հանդես է եկել ««Կռիլյա Սովետով» ռուսական...
Աղբյուր` Panorama.am
16:10
Հիմա կարո՞ղ եք բացատրել՝ գազի մարդը շատ էր խմել, ուշ արթնացավ, հետո մեքենայի անիվը թողեց. Նիկոլ Փաշինյան
«ԿԳՄՍ-ի միջոցներից 2024 թվականի պետբյուջեով կկատարվի 1 մլրդ 670 մլն 974 հազար դրամի վերաբաշխում մի շարք կրթական օբյեկտների մասով...
Աղբյուր` Panorama.am
15:58
«Եռաբլուր»-ում շարունակվում է «Արցախի կանչը» խորագիրը կրող հուշահամալիրի կառուցման աշխատանքը
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում շարունակվում է «Արցախի կանչը» խորագիրը կրող եռախորհուրդ հուշահամալիրի կառուցման...
Աղբյուր` Panorama.am
15:58
Մարիա Զախարովան զանգ է ստացել ճեպազրույցի ժամանակ և նրան ասել են, որ չմեկնաբանի բալիստիկ հրթիռի հարվածի մասին լուրը
Ճեպազրույվի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային զանգ է ստացել և նրան արգելել են մեկնաբանել ռուսական բալիստիկ հրթիռի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}