Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Ադրբեջանում սեփական ստվերի ու անցյալի բարդույթների խորը պայքար է:
Չնայած 44-օրյա պատերազմում ունեցած հաջողության և 2023 թվականի արցախյան ամբողջական օկուպացիայի, հայերի էթնիկ զտումների և բռնի տեղահանության փաստին, ադրբեջանական ողջ քարոզչությունն ուղղված է Հայաստանի դեմ միջազգային հերթական հայցի տեղեկատվական ապահովմանը:
Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռություն է պահպանում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների նկատմամբ, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար:
Ի դեպ, Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը և պատահական չէ, որ ռեպորտաժների կադրերի կենտրոնում Սերժ Սարգսյանն է, իսկ Փաշինյանը միայն հանդիպում է սարկազմիկ բնույթի նյութերում»:
Հարակից հրապարակումներ`
- Ու ի վերջո, ո՞ւմ հանցավոր անգործության պայմաններում է զինծառայողն ինքնասպան եղել. Տիգրան Աբրահամյան
- Ցեղասպանության միջազգային ճանաչումը երկար տարիներ զսպել է Թուրքիայի ագրեսիվ գործողությունները. Տիգրան Աբրահամյան
- Ադրբեջանական հռետորաբանությունը COP29-ին ընդառաջ բավականին սրվել է. Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան