3.7 մլրդ դրամ՝ 16 կմ ճանապարհի վերանորոգման և հիմնանորոգման համար
«Նախագծով նախատեսված հիմնանորոգվող, կառուցվող և վերակառուցվող ճանապարհների ընդհանուր երկարությունը 16 կիլոմետր է, որից միջպետական նշանակության է 1,6 կիլոմետրը, հանրապետական նշանակության՝ 8 կիլոմետրը, տեղական նշանակության ավտոճանապարհները՝ 6,4 կիլոմետր»,- կառավարության նիստում հայտնեց ՏԿԵ նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նա նաև հավելեց, որ նախատեսված է հիմնանորոգել 3 կամուրջ և 1 հենապատ և դրա համար
ՏԿԵ-ին հատկացված միջոցներից կկատարվի 2.8մլրդ դրամ վերաբաշխում և Կառավարության նաև կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 901 մլն դրամ։
Գումարները կուղղվեն նաև տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգմանը, կառուցմանը և վերակառուցմանը, դրանց տեխնիկական և հեղինակային հսկողությանը, նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստմանը, փորձաքննության ծառայությունների ձեռքբերմանը, ինչպես նաև արդեն կատարված շինաշխատանքների՝ 5 %-ի վճարմանը:
Նիկոլ Փաշինյանն էլ ավանդույթի համաձայն մեկ առ մեկ թվարկեց բոլոր փողոցները և օբյեկտները։
Հարակից հրապարակումներ`
- Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, սա որոշ հարցերում մի քիչ խանգարել է. Փաշինյան
- Տեսնում ես՝ «Գազ 66»-ի ռամա է դրած մայթի վրա, պապու ռաման է բա...Տարեք ձեր ննջարանի պատից կախեք. Նիկոլ Փաշինյան