Պարզվել է «BMW»-ի և շոգեքարշի բախման հետևանքով մահացած վարորդի ինքնությունը
Նոյեմբերի 21-ին, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է Արտաշար գյուղում Արտաշար երկաթգծի նստահարթակի մոտ շոգեքարշի և «BMW»-ի բախման հետևանքով մահացած՝ «BMW»-ի վարորդի ինքնությունը։
«Պարզվել է որ «BMW»-ն վարել է Արմավիրի մարզի բնակիչ 55-ամյա Անդրանիկ Ա.-ն, ով տեղում մահացել էր։ Նոյեմբերի 22-ին նրա ծննդյան օրն է։
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է՝ ինչպես է տեղի ունեցել «BMW»-ի և շոգեքարշ գնացքի բախումը, որը արձանագրվել է տեսախցիկի կողմից։Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, այսօր՝ նոյեմբերի 21-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արտաշար բնակավայրի մոտակայքում ավտոմեքենան բախվել է ջերմաքարշ գնացքին և բռնկվել»,-ասվում է լուրում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան