Իլոն Մասկի Tesla էլեկտրամոբիլները ԱՄՆ-ում ճանաչվել են ամենավտանգավորները
ԱՄՆ-ի Ճանապարհների երթևեկության անվտանգության ազգային վարչությունը (NHTSA) վերլուծել է վթարների վիճակագրությունը և եզրակացրել, որ երկրում ամենաշատ մահացու վթարները կապված են Tesla էլեկտրական մեքենաների հետ: Այս մասին հայտնում է Motor.ru պորտալը։
Ուսումնասիրության ընտրանքը ներառում էր այն դժբախտ պատահարները, որոնք 2017-ից 2022 թվականներին հանգեցրել են վարորդի կամ ուղևորների մահվան: Միջին հաշվով ԱՄՆ-ում նման վթարի հավանականությունը 1 միլիարդ կիլոմետրի համար կազմել է 2,8 դեպք, մինչդեռ Tesla-ի մեքենաները վթարի են ենթարկվել 5,6 անգամ, ինչը միջինից 2 անգամ ավելի է։ Երկրորդ տեղում կորեական Kia ապրանքանիշն է՝ 1 մլրդ կիլոմետրում 5,5 ցուցանիշով, իսկ երրորդում՝ Buick-ը՝ 4,8 ցուցանիշով։
Կոնկրետ մոդելների թվում վթարների հետևանքով զոհերի ամենամեծ թիվը գրանցվել է Hyundai Venue, Chevrolet Corvette, Mitsubishi Mirage, Porsche 911, Honda CR-V Hybrid, Tesla Model Y, Mitsubishi Mirage G4, Buick Encore GX, Kia Forte, Buick Envision:
Հարակից հրապարակումներ`
- Tesla-ն 12 հազար մեքենա է հետ կանչել
- Բախվել են «Tesla»-ն ու «Ford» մակնիշի շտապօգնության ավտոմեքենաները, բուժքույրերն ու վարորդը տեղափոխվել են հիվանդանոց
- Իլոն Մասկի Tesla-ն հետ է կանչում իր ավելի քան 2 միլիոն էլեկտրական մեքենաներ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին