Մարիա Զախարովան զանգ է ստացել ճեպազրույցի ժամանակ և նրան ասել են, որ չմեկնաբանի բալիստիկ հրթիռի հարվածի մասին լուրը
Ճեպազրույվի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային զանգ է ստացել և նրան արգելել են մեկնաբանել ռուսական բալիստիկ հրթիռի հարվածի մասին հաղորդագրությունները։
Երբ Զախարովան պատասխանել է զանգին, բարձրախոսը միացած է եղել և ներկա լրագրողները, ինչպես նաև ԱԳՆ կայքի ուղիղ եթերում բրիֆինգին հետևող բոլորը լսել են խոսակցությունը։
«Մենք չենք մեկնաբանում «Южмаш»-ի վրա բալիստիկ հրթիռային հարձակումը, որի մասին սկսեցին խոսել արևմտյան լրատվամիջոցները», - ասել է տղամարդու ձայնը՝ Զախարովային անվանելով «Մաշա»:
Զախարովան ասել է, որ զանգը «փորձագետների պատասխանն է»։
«Մինչ ճեպազրույցը համացանցում հակասական նյութերի հետ կապված հարցեր կային։ Մասնագետներին հարցրի՝ սա մեր թեմա՞ն են։ Պատասխանը տրվեց ճեպազրույցի ժամանակ՝ ԱԳՆ-ն չի մեկնաբանում։ Այնպես որ, ինտրիգ չկա»,- ՏԱՍՍ-ին ասել է Զախարովան։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերը պնդում են, որ նոյեմբերի 21-ի առավոտյան ռուսական զորքերը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ են արձակել Ուկրաինայի ուղղությամբ։ Ուկրաինայի զինված ուժերի հայտարարության մեջ, ինչպես նաև Դնեպրոպետրովսկի շրջանի և Դնեպրի վարչակազմի հաղորդագրություններում չի նշվում, թե որ օբյեկտներն են խոցվել։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտնել է, որ հրթիռն արձակվել է «Южмаш» ձեռնարկության ուղղությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան