Ուզում եմ մեր գործընկերներին, ովքեր թողել են իրենց պաշտոնը, կրկին շնորհակալություն հայտնել. Փաշինյան
«Տեղյակ եք, որ մեր նախորդ նիստից ի վեր կադրային որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել և ես ուզում եմ մեր գործընկերներին, ովքեր թողել են իրենց պաշտոնը, կրկին շնորհակալություն հայտնել, այս ընթացքում իրենց կատարած աշխատանքի համար»,-կառավարության նիստի մեկնարկին ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշատակեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին, քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին, ՆԳ նախարար Վահե Ղազարյանին։
Փաշինյանը տեղեկացրեց,որ առավոտյան արդեն նախարարություններին ներկայացրել է Արփինե Սարգսյանին և Դավիթ Խուդաթյանին
Նա շնորհավորեց ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին, Արփինե Սարգսյանին և Դավիթ Խուդաթյանին և հաջողություններ մաղթեց։
Նշենք, որ քաղաքագետներն արդեն կանխատեսում են, որ պաշտոնից զրկվածները այլ պաշտոններ են ստանալու։
Հարակից հրապարակումներ`
- Ղազարյանը, Սանոսյանը, Բադասյանը, Քյարամյանն ու Խաչատրյանն ազատվել են աշխատանքից
- Նախընտրական բում է առաջացնում, պարոն Փաշինյանն իր ռեյտինգն է փորձում բարձրացնել. Քաղաքացիները՝ պաշտոնանկությունների մասին