Իսրայելը մեկ օրվա ընթացքում հարվածների չորրորդ ալիքն է սկսել Բեյրութի ուղղությամբ
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հինգշաբթի օրը սկսել են հարվածների չորրորդ ալիքը Բեյրութի հարավային արվարձաններին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ղբեյրիի շրջանում գտնվող բնակելի շենքի վրա հրթիռի բախման հետևանքով հզոր պայթյուն է որոտացել, որը լսվել է մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում։
Հինգշաբթի ավելի վաղ իսրայելական ավիացիան երեք շարք հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին։ Առաջին հարվածներն իրականացվել են տեղական ժամանակով առավոտյան ժամը 4։00-ի սահմաններում (Մոսկվայի ժամանակով 3։00)։ Ընդհանուր առմամբ, օրվա սկզբից հարձակման է ենթարկվել ինը թիրախ։