Սպորտ 16:23 21/11/2024 Աշխարհում

Ցանկության դեպքում հնարավոր է Հայաստանի և Ռուսաստանի հավաքականների միջև խաղ կազմակերպել. Դոխոյան

Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Կարեն Դոխոյանը, ով 2000-2006 թվականներին հանդես է եկել ««Կռիլյա Սովետով» ռուսական ֆուտբոլային ակումբում, ասել է, որ Հայաստանի հավաքականը կարող է ընկերական հանդիպում անցկացնել Ռուսաստանի հետ։

«Կարծում եմ, որ ցանկության դեպքում հնարավոր է Ռուսաստանի և Հայաստանի միջև խաղը։ Ինչու՞ ոչ։ Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, սա ֆուտբոլ է, սպորտ։ Ղեկավարները պետք է որոշեն։

Չնայած ֆուտբոլն ասոցացվում է քաղաքականության հետ, ինչո՞ւ նման հանդիպում չանցկացնել։

Չէի ցանկանա համեմատել այս թիմերին,  տարբեր են։ Բայց եթե այդպիսի խաղ կայանար, լավ կլիներ։ Նման մրցակիցները միմյանց արժանի են»,- championat.com հետ զրույցում ասել է Կարեն  Դոխոյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}