Հայաստանի և Ադրբեջանի միջև գետերի ջրերի ոլորտում պաշտոնական համագործակցություն առկա չէ. ԱԳՆ
Օրեր առաջ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտարարել էր. «Մեր ակտիվ աջակցությամբ Ադրբեջանից և Հայաստանից հիդրոլոգների և ինժեներների մի խումբ մշակում է սահմանները հատող գետերի ջրի ինտեգրված կառավարման սխեմա»։
Panorama.am-ն այս հայտարարությունից հետո հարցումներ էր ուղարկել կառավարություն, նաև շրջակա միջավայրի նախարարություն, ԱԳ նախարարություն՝ պարզելու, թե ի՞նչ խմբի մասին է խոսքը, ե՞րբ է այն ձևավորվել ու ի՞նչ նպատակով։
ԱԳ նախարարությունից հայտնեցին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև գետերի ջրերի ոլորտում պաշտոնական համագործակցություն առկա չէ։
«ԱԳ նախարարության տեղեկությունների համաձայն, թեմայի շուրջ շփումներ տեղի են ունեցել երկու պետությունների հասարակական կազմակերպությունների միջև»,-հայտնել են նախարարությունից։
Panorama.am-ի հարցերն ու ԱԳ նախարարության պատասխանն ամբողջությամբ ստորև.
1. Խմբի մասին մինչ դեսպանի հայտարարությունը ինչո՞ւ չի իրազեկվել Հայաստանի ժողովուրդը։
2. Ե՞րբ է ձևավորվել խումբը։ Ովքե՞ր են ընդգրկված դրա կազմում։
3. Ե՞րբ են մեկնարկել աշխատանքները։ Ի՞նչ փուլում են հիմա դրանք։
4. Մասնավորապես ո՞ր գետերի ջրերի ինտեգրված կառավարման մասին է խոսքը։
5. Ինչո՞ւ է նման անրաժեշտություն առաջացել։ Ո՞րն է խմբի գործունեության նպատակը։
6. Արդյոք կա՞ն նման խմբեր Վրաստանի, Թուրքիայի, Իրանի սահմանները հատող գետերի ջրի կառավարման սխեմաների մշակման համար։ Եթե ոչ՝ ինչո՞ւ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան