Մեդվեդևը հայտնել է Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների մասնակիցներին վճարելու խնդիրների մասին
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության (ՀՌԳ) մասնակիցներին վճարումների հետ կապված առկա խնդիրների մասին։ Այդ մասին գրում է «Եդինայա Ռոսիա» կուսակցության Telegram ալիքը։
Քաղաքական գործիչը կոչ արեց ազնիվ վերաբերմունք ցուցաբերել այն զինվորականների նկատմամբ, ովքեր կանգնած են միջոցների չվճարման խնդրի առաջ՝ հիշեցնելով ռազմական գործողությունների կարևորությունը։
«Երբ այցելում եմ մարզեր, մարզպետներն ինձ միշտ զեկուցում են, թե ինչպես են այս ոլորտում իրադարձությունները զարգանում, ինչ խնդիրներ կան։ Իսկ խնդիրներ իսկապես կան։ Եվ պետք չէ ասել, որ մեզ մոտ ամեն ինչ կարգին է»,-ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայի ԶՈւ-ն ամերիկյան ATACMS հրթիռներով առաջին հարվածն են հասցրել ՌԴ-ի խորքում գտնվող ռազմաբազային
- Ռուսական նորագույն տանկերը կարող են հասնել Բեռլինի Ռայխստագի հրապարակ.Մեդվեդևի պատասխանը Գերմանիային
- Մեդվեդևը Կիևին նախազգուշացրել է Պուտինի առաջարկներից հրաժարվելու սարսափելի հետևանքների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան