Նեթանյահուին, Գալանտին և ՀԱՄԱՍ-ի հրամանատարներին կալանավորելու հրամաններ են տրվել՝ ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար
Միջազգային քրեական դատարանի (ICC) դատավորները ձերբակալության օրդեր են տվել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախկին նախարարին, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի ռազմական հրամանատարին:
BBC-ի փոխանցմամբ, Հայտարարության մեջ ասվում է, որ նախաքննական պալատը մերժել է Իսրայելի վիճարկումները դատարանի իրավասության դեմ և օրդեր է տվել Բենիամին Նեթանյահուին և Յոավ Գալանտին ձերբակալելու համար։
Դատավորները գտել են, որ «ողջամիտ հիմքեր» կան. այս երեք տղամարդիկ կրեն «քրեական պատասխանատվություն» Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի ընթացքում ենթադրյալ ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար: Ե՛վ Իսրայելը, և՛ ՀԱՄԱՍ-ը հերքել են մեղադրանքը։
Նեթանյահուի գրասենյակը մեղադրել է Միջազգային քրեական դատարանին Իսրայելը մեկուսացնելու և հրեական պետության դեմ «ահաբեկչական հարձակումներին նպաստելու» մեջ։