Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, սա որոշ հարցերում մի քիչ խանգարել է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը Ներքին գործերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանին:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Վահե Ղազարյանին Ներքին գործերի նախարարի պաշտոնում կատարած աշխատանքի և ներդրման համար:
«Պիտի արձանագրեմ, որ պարոն Ղազարյանի դերը Ոստիկանության բարեփոխումների մեկնարկի և հաջող ընթացքի գործում անուրանալի է: Եվ նա, ըստ էության, լինելով Ոստիկանության երկարամյա ծառայող, շատ ուղիղ և մեծ ներդրում է ունեցել Ոստիկանության բարեփոխումների և հետագայում նաև Ներքին գործերի նախարարության ձևավորման գործընթացում:
Պիտի արձանագրեմ նաև, որ պարոն Ղազարյանի պաշտոնավարումը, ըստ էության, համընկել է շատ բարդ մի ժամանակաշրջանի հետ. նա նշանակվել է Ոստիկանության պետի պաշտոնում քովիդի համավարակի շրջանում, հետո պատերազմական շրջանը, դրանից հետևող բարդ իրադրությունները և իրավիճակը: Եվ այս ընթացքում նրա կատարած աշխատանքը, իհարկե, բարձր գնահատանքի է արժանի»,- նշել է Փաշինյանը։
Միաժամանակ նա նշել է. «Մենք իրար ճանաչում ենք շատ վաղուց, մենք 37 տարի գիտենք իրար և մանկությունից ընկերներ ենք, և սա մի հանգամանք է, որը, իհարկե, շատ հարցերում մեզ մեծապես օգնել է, բայց որոշ հարցերում, այնուամենայնիվ, մի քիչ խանգարել է։
Բայց ընդհանուր առմամբ ես կարող եմ ասել, որ իսկապես այս բարդ ժամանակահատվածում ոստիկանությունը, ներքին գործերի նախարարությունը, պարոն Ղազարյանի առաջնորդությամբ, ի վիճակի է եղել պահպանել Հայաստանում իրավակարգը և միևնույն ժամանակ բարեփոխումների շատ ծավալուն գործընթաց է տեղի ունեցել»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Արփինե Սարգսյանը նշանակվեց ներքին գործերի նախարար
- Վահե Ղազարյանից հետո ովքե՞ր կլքեն ՆԳՆ-ն
- Հերթական հրաժարականը, այս անգամ՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան