Հիմա կարո՞ղ եք բացատրել՝ գազի մարդը շատ էր խմել, ուշ արթնացավ, հետո մեքենայի անիվը թողեց. Նիկոլ Փաշինյան
«ԿԳՄՍ-ի միջոցներից 2024 թվականի պետբյուջեով կկատարվի 1 մլրդ 670 մլն 974 հազար դրամի վերաբաշխում մի շարք կրթական օբյեկտների մասով շինաշխատանքներն ավարտելու համար»,- այդ մասին որոշման նախագիծը ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ խոսքը գնում է 4 մանկապարտեզի, 6 մոդուլային դպրոցների մասին է, ինչպես նաև 1 դպրոցի մարզադահլիճի կառուցման, 2 դպրոցի մարզադահլիճի վերակառուցման, 1 մանկապարտեզի և 1 դպրոցի կառուցման շինաշխատանքների ու հարակից ծառայությունների համար:
Ըստ Անդրեասյանի՝ միջոցներ են հատկացվելու նաև 1 կրթահամալիրի նախագծման և Աճարկուտ բնակավայրում բասկետբոլի դաշտի կառուցման համար, ինչի համար հատկացվում է 1 մլրդ 444 մլն դրամ և ևս 832 մլն դրամ ուղղվում է մի շարք օբյեկտների չափագրման աշխատանքներին, որոնք թվարկված դպրոցների և մանկապարտեզների թվում են:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արմավիրի մարզի Այգեվան համայնքում մոդուլային տիպի մսուր-մանկապարտեզին առնչվող աշխատանքներին և դրա գործարկման ժամկետներին:
ՏԿԵ նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանը պարզաբանեց, թե աշխատանքներն ավարտական փուլում են, հիմա գույքի ստացման գործընթացն է, և գազամատակարարման հետ կապված վերջին հարցերն են լուծվում, այս տարվա ընթացքում մանկապարտեզը կբացվի:
Նախարարը հիշեցրեց, թե պլանավորված էր մանկապարտեզը հոկտեմբերին բացել։
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Գոնե որ գալիս ենք այցի, մի՛ ասեք՝ հոկտեմբերին բացվելու է... Գյուղի ժողովուրդը տեսել է, չէ՞, տեսախցիկների առաջ ասել եմ՝ երբ է բացվում, ասել եք՝ հոկտեմբերին է բացվում, ես էլ գրել եմ. «Հոկտեմբերին մանկապարտեզը բացվում է»: Հիմա չստացվե՞ց, որ սուտ ասացի, ստացվեց: Ինչո՞ւ եք ասում՝ հոկտմբերին բացվում է:
Ես զգուշացնում եմ՝ սրանից հետո մի հատ ժամկետ եղավ, խախտվեց, կոնկրետ գալու է անձնական պատասխանատվություն: Որևէ մեկը ինձ չասի՝ մի հատ ժամկետ, տվյալ, որը ստուգված, վերստուգված չէ, ամենափոքր բանն անգամ:
Ինչքա՞ն կարելի է այսպես, ժողովո՛ւրդ ջան: Հիմա ասում եմ՝ կարո՞ղ են այդ գյուղի ժողովուրդը և հանրապետության ժողովուրդն ասել՝ վարչապետը սուտ է ասում: Իհարկե, կարող են ասել, հիմա կարո՞ղ եք բացատրել՝ գազի մարդը շատ էր խմել, ուշ արթնացավ, հետո մեքենայի անիվը թողեց, հետո քամի էր, բայց դա ի՞նչ կապ ունի»:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը 2025 թ.-ին բռնագաղթածներին տրամադրվող 50-հազարական նպաստը կիջեցնի 30 հազար դրամի
- Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, սա որոշ հարցերում մի քիչ խանգարել է. Փաշինյան
- Տեսնում ես՝ «Գազ 66»-ի ռամա է դրած մայթի վրա, պապու ռաման է բա...Տարեք ձեր ննջարանի պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- Ուզում եմ մեր գործընկերներին, ովքեր թողել են իրենց պաշտոնը, կրկին շնորհակալություն հայտնել. Փաշինյան