Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել, ասելով, թե ուկրաինական հակամարտությունն ձեռք է բերել գլոբալ բնույթի տարրեր
Վլադիմիր Պուտինը հայտարարություն է արել հատուկ գործողության գոտում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Ուղերձը հրապարակել է «ՌԻԱ նովոստի»-ն։
Նախագահն ընդգծել է, որ նոյեմբերի 19-ին Ուկրաինայի Զինված ուժերը 6 ATACMS հրթիռներով, իսկ նոյեմբերի 21-ին՝ «Storm Shadow» համակարգերով հարձակվել են Բրյանսկի և Կուրսկի շրջանների թիրախների վրա։ Նա հավելել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել հարձակումը, Բրյանսկում զոհեր կամ լուրջ ավերածություններ չկան, իսկ Կուրսկում զոհեր կան սպասարկող անձնակազմի շարքում
ՌԴ-ի նախագահը նշել է, որ Ռուսաստանին հարվածելու համար հեռահար զենքի կիրառումն անհնար է առանց այն երկրների մասնագետների, որտեղ դրանք արտադրվել են։ Նրա խոսքով, ուկրաինական հակամարտությունն այս հարձակումներից հետո ձեռք է բերել գլոբալ բնույթի տարրեր, սակայն նման զինատեսակների կիրառումը չի ազդի ռազմական գործողությունների ընթացքի վրա։
Նա նաև հայտնել է, որ ՌԴ-ն հայելային կերպով կպատասխանի Արևմուտքի՝ մասնավորապես ԱՄՆ- նման գործողություններին։
Հարակից հրապարակումներ`
- Մինչ Պուտինը խոսում է, Փաշինյանը ծիծաղեցնում է Ալիևին
- Պուտինը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում շուրջ 20 երկկողմ հանդիպում կանցկացնի, հրավիրված են նաև Փաշինյանն ու Ալիևը
- Ստոլտենբերգը կարծում է, որ Ռուսաստանի խորքում հարվածները «կարմիր գծի» հատումներ չեն լինի
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան