«Փաստ». Փաշինյանի համար կրթության ու ընդհանուր զարգացածության թեմաներն եղած-չեղածի հաշիվ են
«Փաստ» թերթը գրում է.
«Վերջին վեց տարվա ընթացքում կադրային փոփոխությունների պակաս չենք ունեցել։ Բայց, բնականաբար, կադրային փոփոխությունների շրջապտույտից իրավիճակը չի փոխվել, քանի որ պետական կառավարման բուրգի գագաթին շարունակում է կանգնած լինել Նիկոլ Փաշինյանը։ Մնացյալն, ինչպես ասում են, ածանցյալ է: Ընդհանուր առմամբ, նրա վարած կադրային քաղաքականության մեջ տրամաբանություն գտնելն անհնար է, քանի որ այնպիսի անհասկանալի ազատումներ, նշանակումներ ու «ռակիրովկաներ» կարող են արվել, որ դժվար կլինի հասկանալ, թե կոնկրետ ինչ սկզբունքներով է կադրային քաղաքականությունն իրականացվում։ Օրինակ՝ կրթության գործոնն ընդհանրապես չի աշխատում։
Իշխանության բուրգի գագաթին կանգնած մարդու համար կրթության ու ընդհանուր զարգացածության թեմաներն եղած-չեղածի հաշիվ են, քանի որ տեսել ենք, թե գիտելիքների պակաս ունեցող մարդիկ ինչպես կարող են դառնալ առանձին կարևոր ոլորտների համակարգողներ։ Նման պաշտոնյաների շարքը քպական իշխանության դեպքում այնքան շատ է, որ նույնիսկ անիմաստ է թվարկելը։ Փորձի առանձնահատկությունը ևս հաշվի չի առնվում, քանի որ մի նորաթուխ, անփորձ «քայլիստ» կարող է շատ ավելի մեծ առաջխաղացում ունենալ, քան թե տարիներ շարունակ փորձ կուտակած մասնագետները։ Հաշվի չեն առնվում նաև մի շարք ոլորտների առանձնահատկությունները։ Աշխատանքի արդյունավետության, գրանցված հաջողությունների և արդյունքների մասին չենք էլ խոսում, դա «քպիզմի» պարագայում անիմաստ է»։
Մանրամասները թեերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան