Մշակույթ 08:00 21/11/2024 Հայաստան

ԿԳՄՍՆ. Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակն է

Նոյեմբերի 20-ին Երվանդ Քոչարի որդու՝ Ռուբեն Քոչարի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ վերջինիս կողմից հնչել է կարծիք, որ «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ում Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի հոբելյանական ցուցահանդեսում ներկայացվող «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ չէ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն արձագանքել է հայտարարությանը և հանձնարարել «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին, որպեսզի կազմակերպվի վերը նշված ստեղծագործության փորձաքննությունը և նույնականացումը:

«Հայտնում ենք, որ Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը (1936 թ., փայտ/յուղաներկ, 27*22 սմ), որը ներկայացված է «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ում կազմակերպված «Երվանդ Քոչար 125. hատելով ժամանակ և տարածություն» խորագրով հոբելյանական ցուցահանդեսում, բնօրինակ աշխատանք է: Այդ են վկայում թե՛ արվեստաբանական փորձաքննության տվյալները, թե՛ ներկաշերտի հաﬔմատական քիﬕական վերլուծությունը շտեմարանային տվյալների հետ, թե՛ աշխատանքի դիﬔրեսի և դարձերեսի նկարագրությունը (ներառյալ՝ փայտի եզրագծերի բնական մաշվածությունը), ներկաշերտի՝ ժամանակի ընթացքում կրած քիﬕական փոփոխությունը, աշխատանքի դարձերեսին առկա ֆրանսիական գեղանկարչական պիտույքների խանութի բնօրինակ պիտակը, և թե՛ նախորդիվ արված փորձագիտական հսկողությունը ԿԳՄՍՆ-ի կողմից: Աշխատանքը ողջ ցուցահանդեսային պատմության ընթացքում` ներառյալ վերոհիշյալ հոբելյանական ցուցահանդեսից առաջ, ենթարկվել է պետական վերահսկողության, և առկա են այդ մասին փաստող փորձագիտական եզրակացություններ:

Կից ներկայացնում ենք աշխատանքի լուսանկարները՝ շրջանակից հանած վիճակում, ստորին եզրագծի հստակ մատնանշմամբ, Ռ. Քոչարի հիշատակած ﬔխերի պատկերներով, ինչը փոքր-ինչ դժվար տեսանելի է շրջանակով, աշխատանքի դարձերեսը՝ բնօրինակ ֆրանսիական պիտակով, ինչպես նաև ﬔկ լուսանկարչական ժապավեն՝ արված 1999 թ. Ե. Քոչարի 100-ամյա հոբելյանի առթիվ իրականացված աշխատանքների շրջանակում, որը, բացի արվեստաբանական և նյութաբանական փորձաքննությունից, աշխատանքի նույնականացման հավելյալ հնարավորություն է ընձեռում:

Հետևաբար, Ռուբեն Քոչարի հնչեցրած կարծիքն այն մասին, որ «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ չէ, չի համապատասխանում իրականությանը»,- նշված է ԿԳՄՍ նախարարության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ասուլիսի ժամանակ Ռուբեն Քոչարը «Ինքնադիմանկար» ստեղխագործության մասին մասնավորապես ասել էր. «Քոչարի ինքնանկարը տակն ունի փայտե գիծ, որը նկարված է Քոչարի կողմից։ Հայրս ՝ Երվանդ Քոչարը, մի անգամ ցույց տվեց, որն իմ մեջ տպավորվել է, տակի փայտն ունի մեխի երկու անցք, որը նկարված է։ Ինձ ասաց՝ եթե Հայաստանում  գտնեք մեկը, որ կարող է այսպիսի մեխի անցք նկարի, ես իմ վիզը կկտրեմ։ Դա տպավորվել է մինչև օրս։

Այսօր այդ նկարի վրա բացակայում է այդ փայտը, մեխի տեղերը։ Եթե շրջանակը փոքր են արել, դա փակել է, դա այլ պատմություն է։ Քոչարը նկարել է, հպարտանում էր, որ նման մեխի անցք է արել,  ոչ ոք չի կարող նկարել, այսօր փակ է դա։ Ինչո՞ւ է փակ։ Դա պատկանում է թանգարանին, հիմա Ազգային պատկերասրահում է ցուցադրվում՝ Քոչարին նվիրված ցուցադրության շրջանակում»։ 

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}