17:11 21/11/2024 Աշխարհում

Կոսմետոլոգ. Մաշկի ծերացման հիմնական պատճառները

Մաշկի ծերացման երկու տեսակ կա՝ բնական և վաղաժամ:

«Որպես կանոն, տարիքային փոփոխությունները տեղի են ունենում աստիճանաբար և ամենից հաճախ տեսողականորեն սկսում են երևալ 30 տարի անց։ Բնական (ժամանակագրական) ծերացման գործընթացն անհնար է շրջել, սակայն կանխարգելումը տնային խնամքի, առողջ ապրելակերպի, կոսմետիկ մեթոդների միջոցով միանգամայն հնարավոր է»,- Գազետա.ռու-ին տված հարցազույցում ասել է կոսմետոլոգ և մաշկաբան Նանա Նոսարևան։

Ըստ նրա, արևայրուքն ու ծխելը հանգեցնում են մաշկի վաղաժամ ծերացման։ Նրա խոսքով, պատճառ են նաև կանոնավոր սթրեսը, քնի պակասը, սխալ սննդակարգը և մաշկի ոչ պատշաճ խնամքը։

Բժիշկը բացատրել է, որ եթե արևի ուղիղ ճառագայթների տակ է մարդ արևայրուք ընդունում, մաշկը կորցնում  իր առաձգականությունը, և մաշկի պատնեշային գործառույթը տուժում է։ Նիկոտինը նույնպես վատ է անդրադառնում մաշկի առաձգականության վրա, ինչի պատճառով առաջանում է թթվածնային քաղց և ռոզացեա։

«Կանոնավոր սթրեսը և քնի պակասը նույնպես բացասաբար են անդրադառնում մաշկի վրա։ Այս երկու գործընթացները հանգեցնում են մեծ քանակությամբ սթրեսի հորմոնների, առաջին հերթին կորտիզոլի և ադրենալինի արտադրությանը: Նրանք խթանում են հիալուրոնիդազի արտադրությունը, որը քայքայում է հիալուրոնաթթուն: Արտադրվում են նաև մետալոպրոտեինազներ»,-  ասել է  կոսմետոլոգը։

Ըստ մաշկաբանի, եթե շատ յուղոտ, տապակած, քաղցր կամ արագ սնունդ օգտագործեք, ապա բջիջների ջրազրկում կլինի, ինչը հանգեցնում է մաշկի առաձգականության կորստի և վաղ կնճիռների։ Բացի այդ, մաշկի խնամքը, որը ընտրված չէ ձեր մաշկի տեսակի համար, բացասաբար է անդրադառնում:

«Առողջ ապրելակերպի համադրությունը, սթրեսային իրավիճակները նվազագույնի հասցնելը, ձեր մաշկի տեսակին հարմարեցված բարձրորակ տնային խնամքը և շրջակա միջավայրի ագրեսիվ գործոններից պաշտպանությունը կօգնեն երկար տարիներ պահպանել ձեր մաշկը երիտասարդ և գեղեցիկ»,- եզրափակել է  Նոսարևան։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}