Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում զենք օգտագործել այն պետությունների դեմ, որոնք թույլ են տալիս իրենց զենքն օգտագործել իր դեմ. Պուտին
Այսօր հրապարակված տեսաուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի հաջող փորձարկման մասին, որոնց ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգերը չեն որսում, այդ հրթիռները թիրախները խոցում են 10 մախ արագությամբ, որը վայրկյանում անցնում է 2,5-3 կիլոմետր։
Ռուսաստանի նորագույն հրթիռային համակարգերի հետագա փորձարկումների ընթացքում ոչնչացման ենթակա օբյեկտները կորոշվեն երկրին սպառնացող վտանգների հիման վրա.
Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում զենք օգտագործել այն երկրների ռազմական օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս իրենց զենքն օգտագործել իր դեմ։
Ռուսաստանը նախօրոք կառաջարկի Ուկրաինայի քաղաքացիներին և այլ բարեկամ պետությունների քաղաքացիներին լքել հնարավոր թիրախի գոտիները, եթե օգտագործվեն այնպիսի համակարգեր, ինչպիսին «Օրեշնիկն» է
Դնեպրոպետրովսկում Ռուսաստանը հարվածել է ռազմական համալիրին, որտեղ ի թիվս այլ բաների արտադրվել ենք հրթիռներ:
Հարակից հրապարակումներ`
- Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել, ասելով, թե ուկրաինական հակամարտությունն ձեռք է բերել գլոբալ բնույթի տարրեր
- ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը հայտարարել է Ուկրաինայի հարցով բանակցություններին Մոսկվայի պատրաստակամության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան