Նոյեմբերի 25-ից մեկնարկում է ձմեռային զորակոչը
Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող նախագծերի փաթեթով որոշում ընդունեց 2024 թ. նոյեմբերի 25-ից մինչև 2025 թ. հունվարի 31-ը, ներառյալ` հայտարարել ՀՀ արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է կամ որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2024 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ:
«Ձմեռային զորակոչի շրջանակում մինչև 2025 թ. հունվարի 31-ը ներառյալ նախատեսվում է զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին, այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին»,-ասվում է որոշման մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Արցախցի Ալեն Եղիշյանը, որը մեղադրվում էր զորակոչից խուսափելու մեջ, արդարացվեց
- Զորակոչիկների գանգատները շարունակում են անտեսվել. ՀՔԱՎ-ը հրապարակել է ամառային զորակոչի ընթացքում արձանագրված խնդիրները
- Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացողների