Համացանց 11:22 21/11/2024 Աշխարհում

Ռեփեր Գուֆն ուզում է Մոսկվայում ելույթ ունենալ՝ էլեկտրոնային թևնոցով

Ռուս հայտնի Ռեփեր Գուֆը (Ալեքսեյ Դոլմատով) մտադիր է Մոսկվայում համերգ տալ էլեկտրոնային թևնոցով, որը նրան հագցրել են դատարանի որոշմամբ։ Եթե դա նրան հաջոցվի, կլինի առաջին դեպքը ռուսական շոու բիզնեսի պատմության մեջ։ Այս մասին հայտնում է Mash թելեգրամյան ալիքը։

Շոուն նախատեսվում է անցկացնել Մոսվայում  նոյեմբերի 22-ին։ Գուֆն  այժմ բուժում է անցնում թմրամոլների վերականգնողական կենտրոնում։ Mash-ի աղբյուրը պնդում է, որ ռեփերը բժիշկներին խնդրել է մեկ երեկո իրեն ազատել կլինիկայից, որից հետո խոստացել է վերադառնալ այնտեղ։
Գուֆը հոկտեմբերի 23-ին լոգարանում ծեծկռտուքից հետո հայտնվել է թմրամոլների վերականգնողական կենտրոնում։ Ռեփերի դեմ գործ է հարուցվել, և նրան պարտավորեցրել են էլեկտրոնային թևնոց կրել մինչև դատարանի որոշումը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում պետք է տեղի ունենար Սևակին, Խչոյին և Գուֆի համատեղ համերգը։ Սակայն Գուֆը չէր եկել Երևան։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}