Արթուր Պողոսյանը` Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնի թեկնածու
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում անդրադառնալով Քննչական կոմիտեի նախագահի թեկնածուի վերաբերյալ հարցին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա հայտնեց, թե տեղյակ է, որ խոսակցություններ կան գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի՝ կոռուպցիայի մեջ ներգրավված լինելու մասին, բայց ստուգել է այդ լուրերը, որից հետո նորից խոսակցություններ են հնչել, որոնք նույնպես կստուգի։
«2018 թվականից վեր հանված խնդիրները պետք է ավելի արդյունավետ հասցեագրվեն»,-բացատրելով վերջին պաշտոնանկությունների պատճառները՝ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև հայտնեց, որ պաշտոնից բոլոր հեռացվածներն իրենց կառույցներում կատարել են համակարգային փոփոխություններ, բայց գալիս է մի պահ, որ նրանք պետք է փոխվեն։
«Պետական կառավարման համակարգում լինում է մի պահ, որ փոփոխությունները կատարող անձինք դառնում են համակարգի մասը և փոփոխություններն դառնում են անհնար»,-հայտարարեց Փաշինյանը և բացատրեց, որ համակարգը փոխելու համար պետք է նրան նայել կողքից։
Հայտարարեց, որ Կարեն Անդրեասյանին և մյուսներին չի հորդորել հեռանալ պաշտոններից, այլ խնդրել է։
Փաշինյանը խնդրանքով դիմել է նաև Հովիկ Աղազարյանին, բայց նա մերժել է վայր դնել մանդատը, բայց և հույս հայտնեց, որ վերջին հաշվով ՔՊ-ական պատգամավորը կլքի խորհրդարանը։
«SMS հաղորդագրությամբ, այսինքն գրավոր տեքստով եմ հայտնել պաշտոնյաներին պաշտոնից ազատվելու խնդրանքի մասին»,-ասացլ Փաշինյանը՝ հավելելով, որ կիրակի է դա եղել, բայց ոչ ուշ երեկոյան և շարունակեց. «Ես կարևոր եմ համարել, որ այն, ինչ ասում եմ՝ լինի գրավոր, որ այդ տեքստը, ըստ անհրաժեշտության, եթե այդպիսի հարց կլինի, որ կարողանանք այսպես խոսել: Բանավոր խոսակցության շուրջ կարող են լինել շատ տարընթերցումներ, մեկնաբանություններ: Այնտեղ, որտեղ խոսքը գրավոր է, այնտեղ խոսակցությունն ավելի արդյունավետ է։ Սա միանձնյա որոշում էր, քանի որ վարչապետն ունի իր լիազորությունների շրջանակը»:
Հարակից հրապարակումներ`
- Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
- Նիկոլի մեղավոր անմեղները
- Ովքեր կփոխարիներն Արգիշտի Քյարամյանին և Սասուն Խաչատրյանին
- Ես ես չեմ, մորուքս էլ իմը չէ՞ր
- Հակակոռուպցիոն կոմիտեն ծանուցում է պատրաստում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան