«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում. կլինի վարչական հատվածի փոփոխություն
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում։ Այսօր կենտրոն է շտապել առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ ավանեսյանը։
Հիշեցնենք, որ մի քանի ամիս աշխատավարձ չստացած բժիշկներն ու բուժաշխատողները երեկ բողոքի ակցիա են իրականացրել, մի քանի ժամ գործադուլ հայտարարել՝ պահանջելով հանդիպում նախարարի ու մարզպետի հետ։ Այսօր ԲԿ է այցելել նաև մարզպետը։
Ավանեսյանն այսօր հանդիպում է ունեցել բժշկական կենտրոնի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Հայկ Հովհաննիսյանի և բուժանձնակազմի հետ, ներկա է եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը:
Խորհրդակցության ընթացքում Ա. Ավանեսյանը ներկայացրել է իր հանձնարարությամբ ստեղծված ճգնաժամային կառավարման ընթացիկ աշխատանքները, անդրադարձել առկա խնդիրների հնարավոր լուծումներին` նշելով, որ ընթանում է նաև իրավական գործընթաց։
«Ֆինանսական և կառավարչական սխալները չպետք է անդրադառնան բուժաշխատողների աշխատանքային իրավունքների և պայմանների վրա: Անհրաժեշտ է շարունակել պատշաճ բուժօգնությունը մեր քաղաքացիներին։ Բժշկական կենտրոնը սարքավորոմներով հագեցնելու հարցը իմ օրակարգում կլինի։ Պետք է համատեղ աշխատենք առկա խնդիրները արագ կարգավորելու ուղղությամբ, իսկ ձեզնից ակնկալում եմ աշխատանքային, մասնագիտական և ֆինանսական կարգապահություն»֊ասել է նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանը։
Նա նշել է, որ բուժկենտրոնում կլինի վարչական հատվածի փոփոխություն։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան