Իրանը, ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի, նոր ցենտրիֆուգներ կգործարկի
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Մոհամմադ Էսլամին հրամայել է «արդյունավետ միջոցներ ձեռնարկել», ներառյալ նոր առաջադեմ ցենտրիֆուգների «զգալի քանակի» գործարկումը՝ ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ն։
Մեկ օր առաջ Agence France-Presse-ը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնել էր, որ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդը բանաձև է ընդունել, որով քննադատում է Իրանին միջուկային խնդրի շուրջ համագործակցության բացակայության համար։ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և ԱՄՆ-ի կողմից ներկայացված տեքստը հավանության է արժանացել 35 երկրներից 19-ի կողմից։ Ռուսաստանը, Չինաստանը և Բուրկինա Ֆասոն դեմ են քվեարկել, իսկ 12 երկիր ձեռնպահ է մնացել։ Ինչպես հայտնում է Reuters-ը, բանաձևը պահանջում է ՄԱԳԱՏԷ-ից մինչև 2025 թվականի գարուն պատրաստել «համապարփակ» զեկույց Իրանի վերաբերյալ։
«Իրանի Իսլամական Հանրապետության իրավասու մարմինները նախկինում տարբեր մակարդակներում հայտարարել են, որ ցանկացած հակամիջոցի ընդունումը(Իրանի դեմ) և ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի օգտագործումը ոչ լեգիտիմ քաղաքական նպատակներ առաջ տանելու համար՝ կհանգեցնի Իրանի պատասխանին: Իրանի հնարավոր պատասխանի բնույթը նախկինում ներկայացվել էր ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենին… Սրա հիման վրա Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը կարգադրել է ձեռնարկել արդյունավետ միջոցներ, այդ թվում՝ զգալի թվով նոր տարբեր տեսակների առաջադեմ ցենտրիֆուգների գործարկումը»,-ասված է Իրանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է այս գերատեսչության պաշտոնական Telegram-ալիքում։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի ատոմակայանը փակելու պլաններ չկան․ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը՝ թուրքական կողմի պահանջի մասին
- ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ցանկություն է հայտնել բարձրացնել Իրանի հետ համագործակցության մակարդակը
- ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը Իրան կայցելի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան