ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է.
«2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խզեց հուշագիրը «Բալասանյան Դաշինք»-ի հետ (Հուշագրի խզմանը ես դեմ եմ եղել` ունենալով իմ հիմնավորումները),
մեր թիմում սկսվեց քննարկումներ քաղաքապետի հնարավոր թեկնածուի շուրջ: Ներթիմային քննարկումների արդյունքում չեղավ կոնսենսուս , թե ո՞վ է լինելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ապագա քաղաքապետի թեկնածուն։
Արդյունքում կուսակցության վարչությունը որոշեց Գյումրիում ձևավորել ՔՊԿ տարածքային կազմակերպություն և ըստ մեր մոտեցման` տարածքային կազմակերպության նախագահը դիտարկվելու է որպես տեղի թիմի լիդեր և առաջնորդելու է մեր նախընտրական ցուցակը։
Ձևավորվեց ՔՊԿ Գյումրու ՏԿ և ես ընտրվեցի նախագահ։
Այն «քաղաքապետացուները», ովքեր չմասնակցեցին Գյումրու ՏԿ ձևավորմանը, սկսեցին ամենօրյա արշավ` լեգիտիմ ձևավորված ՏԿ-ի և Նախագահի դեմ։
Բայց նույն անձինք, ովքեր պատերի տակ մշտապես խոսում էին իբր իրենք են ՔՊ թեկնածուն՝ ունենալով որոշակի հովանավորչություն, բարեկամական և անձնական կապեր որոշ մարդկանց հետ, շարունակեցին իմ դեմ արշավը՝ փորձելով անել ամեն բան, որ սևացնեն իմ անունը և ստեղծեն իրավիճակ, երբ փոփոխման ենթակա կլինի թեկնածուն։
Այդ ամենը արվում էր շատ հստակ, համակարգված, պատվեր կատարող որոշ բլոգերների թեթև ձեռքով գրված հատուկ հոդվածներով, ֆեյք էջերով քոմենտ գրողների ձեռամբ, իբր Սարուխանյան Կարենը թմրամոլ է։
Փորձելով հասունացնել այդ թեզը, ինչ-ինչ հանգամանքներում բերման ենթարկեցին իմ քեռու որդուն և ընկերոջը, որոնց մոտ իբր թմրամիջոցներ հայտնաբերվեցին։
Հայտնաբերվածը նույնիսկ վարչական իրավախախտում չի ներկայացնում, բայց այդ ամենը կազմակերպիչներին պետք էր՝ իմ անձի շուրջ հանրային ալիք բարձրացնելու համար...
Տեղեկացնեմ, որ այդ ընթացքում տեղեկատվական բոլոր գծերն անցած արշավի ժամանակ ես մի քանի անգամ հրապարակային ասել եմ, որ պատրաստ եմ ցանկացած թեստ հանձնել` ապացուցելու համար, որ ես չկամ նման բաների մեջ, և իմ անունը վարկաբեկողները դա անում են հատուկ անբարոյական սցենարով, որպեսզի ստեղծվի մի իրավիճակ, որ իբր թեկնածուն վարկաբեկված է, և թեկնածուի փոփոխման կարիք կա։
Ներկայացնում եմ 20 նյութի վերաբերյալ թեստի տվյալներ, որոնցից 19-ը բացակայում են ինձ մոտ, իսկ 1-ը` բարբիտուրատները, կարող են հանդիպել շատերի մոտ, ովքեր երբեմն լավ քնի համար կամ որպես հանգստացնող օգտագործում են կորվալոլ կամ վալոկարդին, քանի որ դրանց բաղադրության մեջ կա բարբիտուրատների շարքի նյութ՝ ֆենոբարբիտալ...»։
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Սարուխանյանի թմրանյութի թեստի դրական արդյունքի պատճառով Գյումրու քաղաքապետի այլ թեկնածու է դիտարկվում
- Կալանավորվել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան