Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ. ԱՆ
Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։ Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով մտածված և ոչ մտածված վնասների, ինչպես նաև` սոցիալական ծանր հետևանքների առաջացման ռիսկը:
ԱՆ-ից հայտնում են, որ ալկոհոլի չարաշահումն առաջացնում է զգալի ախտաբանական փոփոխություններ մարսողական և սրտանոթային համակարգերում։
Քաղցկեղի ուսումնասիրման միջազգային գործակալության տվյալների համաձայն` ալկոհոլը դասակարգված է որպես քաղցկեղածին։
Ալկոհոլը իմունադեպրեսանտ է, որը մեծացնում է ինֆեկցիոն հիվանդություններով վարակվելու ռիսկը:
Այլ փաստեր ալկոհոլի գործածման վնասակար հետևանքների մասին՝
◾️ Ալկոհոլի վնասակար օգտագործումն ավելի քան 200 հիվանդության և վնասվածքների առաջացման պատճառ է։
◾️ Աշխարհում տարեկան շուրջ 3 միլիոն մարդ մահանում է ալկոհոլի գործածման վնասակար
հետևանքով:
◾️ Կա պատճառահետևանքային կապ ալկոհոլի գործածման հետևանքով առաջացող հոգեկան և վարքային խանգարումների, այլ սոմատիկ հիվանդությունների միջև։
2023 թվականի վիճակագրական տվյալներով` Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան