Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը և այդ մասին իր ֆեկսբուքյան էջում.․
«Հարցազրույցս Հանրային հեռուստաընկերությանը՝ այսօր 22:10-ին»։
Կից տեղադրված անոնսում Փաշինյանը մասնավորապես, ասել է․
«Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի, բայց հիմա ի՞նչ է լինելու, ես հարցը տանում եմ փակուղի,թե՞ ուզում եմ, որ լուծում առաջարկեմ։ Ես, ամենայն հարգանքով, այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով»
Հարցին,թե քանի տոկոսն է կացինով կտրելու, Փաշինյանը պատասխանեց․ «Շատ մեծ տոկոսը։ Ես այսօր գտնվում եմ մի կարգավիճակում և պարտավոր եմ մեր ժողովրդի հետ խոսել և ցույց տալ պատճառահետևանքային կապերը, շղթաները։ Եթե ես դա չանեմ, նշանակում է, որ ես երկիրը գիտակցաբար տանում եմ դեպի պետականության կորուստ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան